Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված Գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել «Վրաստանի օգտին լրտեսության համար» ձերբակալված Կախա Մուրադովին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Գործի նյութերի համաձայն՝ Մուրադովը տեղեկություններ է հավաքել, որոնք նա հանձնել է «հակառակորդի հետախուզական ծառայություններին՝ ի վնաս Աբխազիայի Հանրապետության անվտանգության»։
«Նա կապ է ունեցել նաև Վրաստանի Պետխորհրդի այսպես կոչված Գագրայի գումարտակի նախկին հրամանատարների, «Մխեդրիոնի» արմատական ազգայնական խմբավորման անդամների, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռազմական գործողություններին մասնակցող վրացական լեգեոնի վարձկանների հետ», - ասվում է այսպես կոչված դատախազության հայտարարության մեջ։
48-ամյա Մուրադովը Աբխազիայի դե ֆակտո պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Գագրա քաղաքում։ Ըստ այդ ժամանակ տարածված տեղեկության՝ նա ունեցել է նաև Վրաստանի քաղաքացիության անձնագիր, որը թաքցրել է Վրաստանում գտնվող իր հարազատների մոտ։
Դատարանը Կախա Մուրադովին մեղավոր է ճանաչել այսպես կոչված Աբխազիայի Քրեական օրենսգրքի 273-րդ (պետական դավաճանություն) և 217-րդ (ապօրինի զենք-զինամթերք կրել) հոդվածներով։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում։
Վրաստանի իշխանությունները չեն մեկնաբանել Մուրադովի նկատմամբ «մեղադրական դատավճիռը»։
