«Վրացական երազանքի» կառավարության արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում խոսել են երկու երկրների նկատմամբ արտաքին միջամտության մասին։ Նույն ասուլիսում Բայրամովն ասել է, որ եկել է ժամանակը Ադրբեջանում ամբողջությամբ դադարեցնելու USAID-ի գործունեությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարց է ուղղել «Վրացական երազանքի» կողմից ընդունված այսպես կոչված «գործակալների» մասին ռուսական օրենքի առնչությամբ և արևմտյան երկրների անհանգստությունն անվանել՝ «երկրի ներքին գործերին միջամտելու փորձ»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի դեպքում նույնպես «մարդու իրավունքների քողի տակ միջամտելու փորձեր կան»։ Մակա Բոճորիշվիլին պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է համագործակցություն երկու երկրների միջև այս ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարելու համար։
«Վերջին շրջանում մենք ականատես եղանք ներքին գործերին տարբեր կողմերից միջամտելու բազմաթիվ փորձերի, բայց պետք է ասել նաև, որ մեր հասարակությունները, մեր պետությունները բավականին կայուն են նման քայլերի դիմագրավելու համար։
Ճիշտ է, դա երբեմն մեծացնում է մեր առջև ծառացած մարտահրավերները, բայց պետք է նաև ասել, որ մեր պետությունների հզորությունը, մեր պետական ինստիտուտների հզորությունը լավ են դիմագրավում այն մարտահրավերներին, որոնք հաճախ գալիս են տարբեր կողմերի միջամտություններից»,- ասել է Բոճորիշվիլին։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ որոշ խոշոր տերությունների փորձերը՝ միջամտելու այլ երկրների ներքին գործերին, հատկապես այն երկրների, որոնք անկախ ու ինքնիշխան քաղաքականություն են վարում, նորություն չեն, բայց երբեք այնքան ակնհայտ չեն եղել, որքան հիմա։
«Ադրբեջանն ու Վրաստանը ուրիշների հրամանով չեն գործում։ Նրանք վարում են անկախ արտաքին քաղաքականություն։ Դրա համար էլ մեզ պատժելու ցանկություն է առաջանում»,- ասել է Բայրամովը։
Ադրբեջանցի դիվանագետը հավելել է, որ Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները հիմնված են միջազգային իրավունքի վրա, ոչ թե միմյանց ներքին գործերին միջամտելուն։
Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի կառավարությունը չի տեսնում ԱՄՆ ՄԶԳ (USAID) ներկայացուցչության՝ երկրում գործելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ը շահագրգռված է օգնել Ադրբեջանին, «ապա այդ օգնությունը պետք է տրամադրվի պաշտոնապես և ամբողջությամբ թափանցիկ»։ Նախարարը նշել է, որ 2024 թվականի հունիսի 1-ից հետո Ադրբեջանը որոշել է չշարունակել 2000 թվականին ստորագրված շրջանակային փաստաթուղթը, որը կարգավորում է USAID-ի աշխատանքը երկրում։
«Պարզ դարձավ, որ նրանց գործունեությունը չի ծառայում Ադրբեջանի շահերին, այլ ուղղված է Ադրբեջանում ԱՄՆ օրակարգի իրականացմանը։
Սրանից ելնելով, համաձայնագրի դրույթներին համապատասխան, մենք ծանուցում ենք ուղարկել և հայտնել, որ շահագրգռված չենք գործող պայմաններով շարունակել համաձայնագիրը։
[...] Այսօր, դե յուրե, Ադրբեջանում USAID-ի գործունեության իրավական հիմքեր չկան։ Այս դեպքում, մենք կարծում ենք, որ կարիք չկա, որ կազմակերպությունը կամ նրա ներկայացուցչությունը մնա և շարունակի իր գործունեությունը Ադրբեջանում, և ժամանակն է այն ամբողջությամբ դադարեցնել»,- ասել է Բայրամովը։
Մակա Բոճորիշվիլիից հետո այսօր՝ հունվարի 17-ին, Բաքու է ժամանել Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։ Նրա և Ադրբեջանի վարչապետի գլխավորությամբ կանցկացվի Վրաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Կոբախիձեն կհանդիպի նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ։