Այսօր ևս մեկ դի է հայտնաբերվել Ռաճայի Շովի հանգստյան գոտում։ Տարերային աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Առայժմ հայտնաբերված 20 դիակներից 16-ի ինքնությունը պարզվել է։ Մահացածների թվում են 18-ամյա Սամիրա Իսաևան, 25-ամյա Դավիթ Բերիաշվիլին, 7-ամյա Լուկա Դուդաշվիլին, 25-ամյա Մեգի Գուտաշվիլին, 18-ամյա Գիգի Գուտաշվիլին, 49-ամյա Շորենա Բիճաշվիլին, 20-ամյա Մարիամ Մաիսուրաձեն, Գենադի Սուլթանիշվիլին, Գիորգի Կարալաշվիլին, Նինո Կենճաձեն, Ուկրաինայի քաղաքացի Ալինա Պոլիկովսկան և ՌԴ քաղաքացի Քսենիա Տրիչևան։ Փրկարարները որոնում են 13 մարդու, այդ թվում՝ երեխաների։
Ռաչայում՝ Շովի հանգստավայրի տարածքում, օգոստոսի 3-ին տեղի ունեցած սելավն ամբողջությամբ ավերել է հանգստավայրի քոթեջները, վնասել հյուրանոցներ, քշել մեքենաներ և քանդել դեպի Շովի տանող միակ ճանապարհի կամուրջները։ Փրկարարները սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներով միայն 3 ժամ անց են հասնել աղետի գոտի։ Օգոստոսի 3-ին և 4-ին ուղղաթիռներով աղետի գոտուց տարհանվել է 210 մարդ։
