Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ընտրությունների մասով չկան շոշափելի հանգամանքներ, որոնք վկայում են, որ ընտրություններին մանիպուլյացիաներ են եղել։ ... Ամփոփիչ արձանագրությունը կայացել է։ Սրանով փաստացի ավարտվում է ընտրական շրջանը»,- ամփոփիչ արձանագրության ստորագրումից հետո ասել է ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին։ Արձանագրությունը ստորագրել է նաև ԿԸՀ քարտուղար Գիորգի Ջավախիշվիլին։

«Լելոն հանուն Վրաստանի» կուսակցությունից հանձնաժողովի անդամ Գիորգի Սիորիձեն ԿԸՀ անդամներին հորդորել է ամփոփիչ արձանագրություն չհրապարակել։

«Երբ բոլորս տեսանք, որ 2263 տեղամասերում խախտվել է մեր ընտրողների 90 տոկոսի քվեների գաղտնիության սկզբունքը, հետևաբար՝ խախտվել է գաղտնիության և ընտրությունների ազատության սահմանադրական սկզբունքը։ Սա հիմք է, որ ԿԸՀ-ն պահպանի իր դեմքը, ընտրությունները չկայացած ճանաչի և երկու ամսից նոր ընտրություններ նշանակի։

Սա կլինի միակ, ճիշտ, օրինական և արդար որոշումը։ Փոխարենը ուզում եք կնիք դնել այն թվերի վրա, որոնք ձեզ տվել է «Վրացական երազանքը»։ Դուք ցանկանում եք հանդես գալ որպես նոտար։ Քանի որ քվեաթերթիկների ետևում սև կետ կար, դուք Վրաստանի պատմության մեջ կմտնեք այսպիսի սև կետով»,- ասել է Սիորիձեն։

Օրակարգի միակ հարցն էր ընտրությունների արդյունքների ամփոփումը։

ԿԸՀ նիստը տեղի է ունեցել աղմուկի ֆոնին։ «Միացյալ ազգային շարժումից» հանձնաժողովի անդամ Դավիթ Կիրթաձեն Գիորգի Կալանդարիշվիլիին անվանել է «սև բիծ», «երկրի ամոթ» և նրա դեմքին սև հեղուկ է շփել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կալանդարիշվիլին սպառնացել է Կիրթաձեին հեռացնել նիստերի դահլիճից կանոնակարգը խախտելու համար։

«Ցավոք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեր ղեկավարությամբ, որը մեզ արժանիորեն պետք է տաներ Եվրոպա, չկարողացավ պատասխանել այդ մարտահրավերին, և այսօր ձեր ղեկավարությամբ, ձեր անմիջական ներգրավվածությամբ և ձեր անարդար որոշումներով մեր երկիրը շարժվում է դեպի Ռուսաստան: Այսօր ձեր առջև ունեք մի թղթի կտոր, որը չի արտացոլում մեր ընտրողների կամքը։

«Պարոն նախագահ» էլ չեմ կարող ձեզ ասել, դուք ուղղակի «տոչկա ռու» եք, որովհետև վրաց ժողովուրդն այսօր ձեզ հիշում է որպես սև բիծ․.. Դուք ամենավատ նախագահն եք»,- դիմել է Դավիթ Կիրթաձեն՝ ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիին։

ԿԸՀ նախագահը նրան խոսքն ավարտելու հնարավորություն չի տվել և բացատրել է, որ կանոնակարգով նախատեսված երկու րոպեն լրացել է։ «Հեռացեք, լավ եղեք, մի ստիպեք ինձ վտարել ձեզ»,- ասել է ԿԸՀ նախագահը Կիրթաձեին։ Այդ ժամանակ Դավիթ Կիրթաձեն սեղանից վերցված բաժակից նրա դեմքին սև հեղուկ է շփել։

Դեպքին հաջորդել են հայհոյանքներ։ Միջադեպի պատճառով նիստը որոշ ժամանակով դադարեցվել է։

Գիորգի Կալանդարիշվիլին նիստերի դահլիճ է  վերադարձել մեկ աչքը վիրակապով փակ։ «Մենք տեսանք ևս մեկ սադրանք, որն իրականում ևս մեկ անգամ վկայում է այն բանի մասին, որ ընտրություններին ներգրավված տարբեր կուսակցությունները որևէ ապացույց չունեն, որ ընտրություններում իրականացվել է որևէ տիպի մանիպուլյացիա»,- ասել է Կալանդարիշվիլին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։