Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել է Վրաստանի քաղաքացի, Պանկիսիի կիրճի Օմալո գյուղի բնակիչ՝ Ցիսկարա Տոխոսաշվիլիին։ Նրա նկատմամբ հետաքննություն է ընթանում քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածով, որը ենթադրում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելն ու ահաբեկչական գործունեությանն աջակցելը։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-17 տարի ժամկետով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ Ցիսկարա Տոխոսաշվիլին 2015 թվականին լքել է Վրաստանը, մեկնել Մերձավոր Արևելք և միացել տարածաշրջանում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։
Տոխոսաշվիլին, նույն ինքը՝ «Էմիրի Իսա»-ն, համարվում էր շատ ազդեցիկ դեմք «Իսլամական պետության» անդամների շրջանում։ Նա ակտիվորեն մասնակցել է ահաբեկչական գործողություններին և շարունակվող մարտական գործողություններին Սիրիայի և Իրաքի տարածքում։ Որոշ ժամանակ նա ղեկավարել է հակամարտության գոտում ահաբեկչական կազմակերպության ստորաբաժանումներից մեկը։ Նա մտերիմ հարաբերություններ է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության տարբեր ազդեցիկ առաջնորդների հետ», - ասվում է ՊԱԾ-ի հայտարարությունում։

Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերի 12-ին համատեղ գործողության արդյունքում Ուկրաինայում ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվել է Ցիսկարա Տոխոսաշվիլիի կրտսեր եղբայրը՝ Ցեզար Տոխոսաշվիլին՝ «Իսլամական պետության» էմիր Ալ-Բարա Շիշանը։ Նա արտահանձնվել է 2020 թվականին և պատիժը կրում է Վրաստանում։
Պանկիսի համայնքային ռադիոյի տվյալներով՝ 2012-2019 թվականներին Սիրիայում մարտերի ընթացքում զոհվել է 34 պանկիսցի։
