Կախեթիում՝ Ախմետայի մունիցիպալիտետի Ալավերդի գյուղում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել։ Աղետի հետևանքով պոկվել է Ալավերդիի տաճարի գմբեթի խաչը, վնասվել է կտուրը ու այլ ենթակառուցվածքներ։ Մի քանի մարդ վիրավորվել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Տեղացիների խոսքով՝ պտտահողմն առաջացել է Ալավերդիի թեմի խաղողի այգիների տարածքում և անցել տաճարի մոտով։
«Այս ամենը տևել է մոտ 2-3 րոպե։ Պտտահողմը մեքենա է շրջել ճանապարհին, ինչի հետևանքով մի քանի մարդ տուժել է, նրանք տեղացիներ են։ Շտապօգնության բրիգադ է կանչվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- «Վրաստանի լուրերին» ասել է Ախմետայի քաղաքապետի ներկայացուցիչ Դավիթ Մեզվրիշվիլին։
Պտտահողմի ականատես են եղել նաև զբոսաշրջիկները։ Նրանցից Փոլ Ռայփլը սոցցանցում գրել է, որ քահանան իր հետ գտնվող հյուրին հագուստի պատճառով թույլ չի տվել պաշտպանվելու համար մտնել եկեղեցի։ «Մուտքը մեզ փրկեց»,- գրել է Ռայփլը։
Տեղացիներն ասում են, որ Ալավերդիում երբեք պտտահողմ չեն տեսել։
