Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Մանուչար Ցացուան «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» անդամ Էլվին Քարիմովին օրինախախտ է ճանաչել և դատապարտել 8-օրյա վարչական ազատազրկման։ Դեկտեմբերի 3-ին հատուկ ջոկատայինները Քարիմովին ձերբակալել են եվրոպամետ հանրահավաքի ժամանակ, Ռուսթավելիի պողոտայի մերձակայքում գտնվող փողոցում, և ընկերների խոսքով, ֆիզիկական բռնության ժամանակ նրան վիրավորել են էթնիկ հողի վրա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
ՆԳՆ-ն Էլվին Քարիմովին մեղադրել է ոստիկանի պահանջին չենթարկվելու մեջ։ Ձերբակալության ականատես Թոզու Գյուլմամեդլին ասում է, որ միջնորդել է ցուցմունք տալ դատավարությանը, սակայն դատավորը չի բավարարել։
«Էլվինին ձերբակալել են գիշերը՝ ժամը 23։40-ի սահմաններում։ Նրան ծեծել են, աչքերի շուրջը կապտուկներ կան, ամբողջ մարմնի վրա այդպիսի կապտուկներ կան։ Ունենք նաև ձերբակալությունների կադրեր։ Այդ պահին ոչինչ չի եղել, նրան տարել են ու երբ նստեցրել են մեքենան, մոտ տասը ոստիկան դաժան ծեծի են ենթարկել։ Նրա վրա բղավել են՝ դու հո ադրբեջանցի՞ ես, գնա Ադրբեջան ու Ալիևից պահանջիր քո իրավունքները, այ թաթար... Կարծում եմ՝ նրա համար են 8 օրով կալանավորել, որ բռնության ու կապտուկների հետքերը վերանան մինչև ազատ արձակվելը»,- ասել է Իորմուղանլոյից ակտիվիստ Թոզու Գուլմամեդլին։
Նրա խոսքով՝ դատավոր Ցացուան որոշումը կայացրել է միայն երկու ոստիկանների ցուցմունքների հիման վրա։
«Կեղծ ցուցմունք տալու համար եկել են երկու ոստիկան։ Նրանք պնդում էին, որ նա քարեր ու սուր առարկաներ է նետել իրենց վրա։ Իրականում, Էլվինը միայն սուլիչ ուներ իր մոտ, ուրիշ ոչինչ։ Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն ցույց չի տվել, հանգիստ գնացել է, ապա մի քանի ոստիկաններ են մոտեցել նրան և քարշ տալով տարել։
Այս ամենը տեղի ունեցավ իմ աչքի առաջ, և դատավորն անգամ չլսեց իմ ցուցմունքը, չընդունեց ոչ մի միջնորդություն, ոչ մի ապացույց»,- ասում է Թոզու Գյուլմամեդլին։ Նրա տեղեկություններով՝ մինչ այժմ ցույցերի ժամանակ ադրբեջանական համայնքից ձերբակալվել է միայն Էլվին Քարիմովը։
Թբիլիսիում՝ Ռուսթավելիի պողոտայում, բողոքի ցույցերն ընթանում են նոյեմբերի 28-ից։ Բողոքի պատճառ է դարձել Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարության որոշումը, ըստ որի՝ Եվրամիության հետ անդամակցության բանակցություններ սկսելու հարցը օրակարգում չի լինելու մինչև 2028 թվականի վերջը, և միևնույն ժամանակ Վրաստանը հրաժարվելու է ԵՄ բյուջետային ցանկացած դրամաշնորհից։
Ներքին գործերի նախարարությունը բազմիցս ցրել է ցույցերը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ։ Հանրահավաքի ավելի քան 300 մասնակից բերման է ենթարկվել քրեական և վարչական կարգով։ Նրանց մեծ մասին դաժան ծեծի են ենթարկել ոստիկանական ուժերը։