Ամբրոլաուրիի մունիցիպալիտետի Պատարա Չորջո գյուղում կատաղություն ունեցող շան կողմից հարձակման ենթարկված 45-ամյա կին է մահացել։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերից հետո սա Վրաստանում կատաղության հետևանքով մահվան առաջին դեպքն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
45-ամյա մի կինը, հավանաբար, կատաղությամբ վարակվել է փետրվարին՝ իր շան կծելուց։ Ինչպես հայտնել են Սննդի ազգային գործակալությունից, նրա ընտանիքը Քութայիսիից շան ձագ է վերցրել, որը շուտով հիվանդացել է և սատկել անհայտ ախտորոշմամբ։ Գործակալությունը շան սատկելու մասին տեղեկություն չի ստացել։
«Կինը չի դիմել հակակատաղության բուժման համար, իսկ կատաղության կլինիկական պատկերի զարգացումը սկսվել է հուլիսի 6-ից՝ այս հիվանդությանը բնորոշ կլինիկական նշաններով, և դեպքը գրանցվել է հուլիսի 11-ին, որն ավարտվել է նույն օրը՝ մահվան ելքով։ PCR հետազոտությամբ ախտորոշումը հաստատվել է լաբորատոր պայմաններում»,- հայտնել են առողջապահության նախարարությունից։
Միջադեպի պատճառով Ամբրոլաուրիի մունիցիպալիտետում կարանտինային սահմանափակումներ են մտցվել, ինչը նշանակում է կենդանիներին փողոց և այլ վայրեր տանելու արգելք։ Քաղաքապետարանից հայտնում են, որ մահացածի հետ շփված 19 անձ պատվաստվել է, այլ անձանց որոնումները շարունակվում են։
Քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգուշություն և անհրաժեշտության դեպքում դիմել Սննդի ազգային գործակալության Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթի տարածաշրջանային բաժնի ղեկավար Գաբրիել Չիկվաիձեին՝ 595 221 148 հեռախոսահամարով կամ զանգահարել Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գծին՝ 1501։
Եթե կատաղության կլինիկական նշաններով կենդանին մարդուն կծում է, քերծում կամ թքոտում, ապա անհրաժեշտ է անմիջապես վերքը լվանալ օճառով և ջրով, ապա դիմել բժշկի։ Ժամանակին պատվաստումը վարակված մարդուն փրկելու միակ միջոցն է։
2023 թվականի մարտին Ամբրոլաուրիի մունիցիպալիտետում գրանցվել է կատաղության երեք դեպք, ինչի պատճառով մունիցիպալիտետի տարածքում կարանտին է հայտարարվել։ Երեք դեպքերում էլ վարակն ախտորոշվել է շան մոտ։ Ապրիլին կատաղության դեպք է հայտնաբերվել Սամեգրելոյում՝ Մարտվիլիի մունիցիպալիտետում։ Այնտեղ թափառող շունը կծել է մի քանի մարդու, որից հետո ապաստարանում սատկել է կատաղությունից։
Կատաղությունը վիրուսային կենդանաբանական վարակիչ հիվանդություն է, որն ազդում է ուղեղի և ողնուղեղի վրա: Վարակը փոխանցվում է կատաղություն ունեցող կենդանու կողմից կծելու, քերծելու և թքի միջոցով։ Վարակվելու պատճառ կարող է լինել նաև բերանի, քթի, աչքերի և վնասված մաշկի լորձաթաղանթի վրա հայտնված հիվանդ կենդանու թուքը։ Կատաղությամբ տառապող կենդանին ունենում է վարքի փոփոխություն՝ անհանգստություն, հրաժարվում է ուտելիքից և ջրից, ավելանում է թքարտադրությունը, կրծում է օտար մարմիններ, կծում է կենդանիներին և մարդկանց (նույնիսկ սեփական տիրոջը): Լինում են դեպքեր, երբ կենդանին դառնում է չափազանց քնքշալի, նկատվում է շլաչքություն, հաչոցը դառնում է խռպոտ։