Ամերիկայի Միացյալ Նահանգները, օգնության նոր փաթեթի շրջանակներում, 725 միլիոն դոլար արժողությամբ զինամթերք և ռազմական տեխնիկա կուղարկի Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է պաշտպանության դեպարտամենտը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
«Սա մեծ նվեր է Ուկրաինայի պաշտպանի օրվա կապակցությամբ։ Ռուս ագրեսորը կպարտվի, Ուկրաինան ազատ կլինի»,- այսպես է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի որոշմանը։
ԱՄՆ-ի օգնության այս փաթեթը ներառում է լրացուցիչ զինամթերք բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգերի համար (HIMARS), հինգ հազար հակատանկային զենքեր, բարձր արագությամբ հակաճառագայթային հրթիռներ (HARM), ավելի քան երկու հարյուր բարձր շարժունակության բազմաֆունկցիոնալ մեքենաներ (HMMWV), հրետանային արկեր, բժշկական պարագաներ և այլն։
Պաշտպանության դեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ՝ մարտադաշտում Ուկրաինայի աճող պահանջները բավարարելու համար: Գերատեսչությունը նաև կարևորել է վերջին շրջանում դաշնակիցների կողմից Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը.
«Գերմանիան վերջերս Ուկրաինային է մատակարարել IRIS-T հակաօդային պաշտպանության չորս համակարգերից առաջինը։ Այս կարևոր նվիրատվությունը կօգնի Ուկրաինային ավելի լավ պաշտպանել խաղաղ բնակիչներին ռուսական օդային հարվածներից: Բացի այդ, Գերմանիան հայտարարել է, որ Ուկրաինային կմատակարարի ավելի շատ MARS հրթիռային համակարգեր և հաուբիցներ։ Իսպանիան հայտարարել է, որ չորս HAWK կմատակարարի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար»։
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից պատերազմի մեկնարկից ի վեր, ԱՄՆ-ը 17,6 միլիարդ դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու համար։
