«Վրացական երազանքի» հակաժողովրդավարական գործողությունների պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 2 Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին
- 3 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 4 ՊԱԾ-ը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին
- 5 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը չի դիտարկի հոկտեմբերի 4-ի ընտրությունները
- 6 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
««Վրացական երազանքի» որոշումը՝ կասեցնել Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, հակասում է վրաց ժողովրդին տված խոստմանը, որը սահմանադրությամբ հայտարարել է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին լիարժեք ինտեգրվելու ցանկության մասին։
«Վրացական երազանքը», դադարեցնելով Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, հերքեց Եվրոպայի հետ սերտ կապերի հնարավորությունը և Վրաստանն ավելի խոցելի դարձրեց Կրեմլի դիմաց։
Վրաց ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կողմ է Եվրոպայի հետ ինտեգրմանը։ Միացյալ Նահանգները դատապարտում է ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը վրացիների նկատմամբ, ովքեր փորձում են օգտվել հավաքների և արտահայտվելու իրենց իրավունքներից, ներառյալ խաղաղ ցույցերի ազատությունը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել, որ բողոքի ակցիաները մնան խաղաղ:
«Վրացական երազանքի» տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտեցին մեր՝ ԱՄՆ-Վրաստան, ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ընդհանուր արժեքների և պարտավորությունների և հակակոռուպցիոն ջանքերի վրա: Արդյունքում ԱՄՆ-ը դադարեցրեց այս մեխանիզմը։
Մենք կրկնում ենք մեր կոչը Վրաստանի կառավարությանը՝ վերադառնալու իր եվրատլանտյան ուղուն, թափանցիկորեն հետաքննել խորհրդարանական ընտրությունների բոլոր խախտումները և չեղարկել հավաքների և արտահայտվելու ազատությունը սահմանափակող հակաժողովրդավարական օրենքները», - ասված է Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
