Ազդեցիկ Financial Times-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) ապագան հարցականի տակ է այն բանից հետո, երբ կազմակերպության կայքն անջատվել է, երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ուղարկվել են արձակուրդի, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործակալությունը «արմատական խելագարների» կողմից է ղեկավարվել: Ենթադրություններ կան, որ այն կգործի Պետդեպարտամենտի ենթակայության տակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 Օկուպացված Գալիում հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել
USAID-ը անկախ գործակալություն է, որն ունի մոտավորապես 10 000 աշխատակից ամբողջ աշխարհում, որը պատասխանատու է ԱՄՆ արտաքին օգնության և զարգացման ծրագրերի կառավարման համար: Կազմակերպությունը հիմնադրվել է 1961 թվականին՝ նախագահ Ջոն Քենեդու կառավարման օրոք։
«Նրան ղեկավարում էր արմատական խելագարների խումբը, և մենք նրանց դուրս կշպրտենք: Հետո մենք որոշում կկայացնենք»,- փետրվարի 2-ին լրագրողներին ասել է Թրամփը։
Շաբաթ օրը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության անվտանգության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ արձակուրդի են գնացել այն բանից հետո, երբ նրանք թույլ չեն տվել Իլոն Մասկի «Կառավարության արդյունավետության դեպարտամենտի» աշխատակիցներին գործակալության համակարգեր մուտք գործել, հաղորդում է Financial Times-ը: Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ այս գերատեսչությունը պատասխանատու է «կառավարության վատնվող ծախսերի կրճատման համար»։ Մասկը USAID-ն անվանել է «հանցավոր կազմակերպություն» և ասել, որ «ժամանակն է, որ նա մեռնի»:
Հունվարի 20-ին՝ երկրորդ անգամ պաշտոնը ստանձնելուց ընդամենը ժամեր անց, Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է արձակել, որով դադարեցնում է ԱՄՆ արտաքին օգնությունը 90 օրով։ Հրամանում ասվում է, որ Միացյալ Նահանգների արտաքին օգնության արդյունաբերությունը և բյուրոկրատիան ծառայում են «աշխարհի խաղաղության ապակայունացմանը՝ օտար երկրներում տարածելով գաղափարներ, որոնք ուղղակիորեն հակադրվում են երկրների ներսում և միջև ներդաշնակ և կայուն հարաբերություններին»: Հունվարի 26-ին, Թրամփի գործադիր հրամանի համաձայն, պետքարտուղար Մարկո Ռուբիոն դադարեցրել է բոլոր արտաքին օգնությունները, որոնք ֆինանսավորվում էր Պետդեպարտամենտի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից կամ միջոցով: «Նա սկսում է արտաքին աջակցության բոլոր ծրագրերի վերանայումը, որպեսզի համոզվի, որ դրանք արդյունավետ են և համահունչ ԱՄՆ արտաքին քաղաքականության օրակարգին՝ «Առաջին հերթին Ամերիկան» շրջանակում», - ասել են Պետդեպարտամենտից:
Ինչպես գրում է Financial Times-ը, օտարերկրյա օգնության ծրագրերի անհապաղ դադարեցումը ճգնաժամ է առաջացրել մարդասիրական և զարգացման կազմակերպություններում, որոնք աշխատում են ամեն ինչի վրա՝ փրկարար բժշկական գործունեությունից և թմրամիջոցների դեմ պայքարից մինչև մաքուր ջրի ծրագրեր: Ավելի ուշ Պետդեպարտամենտը բացառություն է արել փրկարար մարդասիրական օգնության որոշ տեսակների համար:
USAID-ը Վրաստանում գործում է 1992 թվականից, և ինչպես հրապարակված էր կազմակերպության կայքում, այդ ընթացքում «ամերիկացի ժողովուրդը USAID-ի միջոցով 1․9 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել երկրին։ Մինչև 2025 թվականը USAID-ը Վրաստանում աջակցում էր ավելի քան 35 ծրագրերի՝ կենտրոնանալով գյուղատնտեսության, օրենքի գերակայության, քաղաքացիական ներգրավվածության, լրատվամիջոցների, կրթության, էներգետիկայի և այլնի վրա:
«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունել է ԱՄՆ արտաքին օգնության ծրագրերի դադարեցումը և հույս հայտնել, որ այն կտևի ավելի երկար, քան 90 օրը։