Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը ռուսական պետական RT (Russia Today) մեդիա խմբի ղեկավարությանը, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանին, մեղադրել է ապատեղեկատվության միջոցով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի մեջ և նոր պատժամիջոցներ սահմանել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Պատժամիջոցների ցուցակում է ընդգրկվել 10 ֆիզիկական անձ և երկու կազմակերպություն։ Սահմանափակումները վերաբերում են ինչպես Russia Today-ին, այնպես էլ նրա հետ կապված լրատվամիջոցներին՝ RIA Novosti-ին և Sputnik-ին։
Ըստ ԱՄՆ գանձապետարանի՝ 2024 թվականից սկսած՝ RT-ի ղեկավարները փորձել են գաղտնի վարձել սոցիալական ցանցերում ազդեցություն ունեցող ամերիկացիներին (այսպես կոչված՝ ինֆլուենսերներին), ովքեր ոչինչ չեն իմացել նրանց մտադրությունների մասին։ «RT-ն օգտագործել է կեղծ ընկերություն՝ քողարկելու իր կամ Ռուսաստանի կառավարության մասնակցությունը: Մագարիտա Սիմոնյանը հանդիսանում է RT-ի գլխավոր խմբագիրը և Ռուսաստանի կառավարության վնասակար ազդեցության ջանքերի կենտրոնական դերակատարը: Նա թույլ է տվել կեղծ ընկերությանը գործել RT-ի հովանու ներքո»,- ասվում է ԱՄՆ գանձապետարանի հայտարարության մեջ։
Ինչպես գրում է BBC-ն, գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդն ասել է, որ Մոսկվան ցանկանում է հասնել «ցանկալի արդյունքի» Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի մրցավազքում, իսկ ըստ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբինի, ռուսական ծրագիրն ԱՄՆ-ում ուղղված է «Ուկրաինային միջազգային աջակցության նվազմանը, ռուսամետ քաղաքականության և շահերի ամրապնդմանը և ընտրողների վրա ազդելուն»:
«RT-ն այլևս միայն Կրեմլի քարոզչական թևը չէ։ Այն օգտագործվում է ռուսական ազդեցության գաղտնի միջոցառումները հեշտացնելու համար»,- ասել է Քիրբին:
Պատժամիջոցները ներառում են վիզային սահմանափակումներ և ակտիվների արգելափակում ԱՄՆ-ում։ Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները արգելանք են դրել 32 ինտերնետային հասցեների վրա, որոնք օգտագործվել են արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված կեղծ պատմությունները գաղտնի տարածելու համար:
Սիմոնյանը Telegram-ում արձագանքել է որոշմանը՝ «Արթնացել են» մեկնաբանությամբ։
