Դեկտեմբերի 19-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները, Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց բացի, որոշում կայացրել նաև վիզային սահմանափակումներ մտցնել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Քիմիական նյութերի օգտագործումը ցուցարարների դեմ անօրինական էր և վտանգավոր․ ՎԵԻԱ
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ վիզային սահմանափակումները վերաբերում են Վրաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, ներառյալ իրավապահ մարմինները և անվտանգության պաշտոնյաները, ովքեր ներգրավված են եղել ցուցարարների նկատմամբ բռնության մեջ, ինչպես նաև մունիցիպալ կառավարության պաշտոնյաները, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները՝ սահմանափակելու հիմնարար ազատությունները՝ ներառյալ առանց հարկադրանքի կամ ահաբեկման ընտրելու իրավունքը:
«Այսօրվա գործողությունը հետևում է անցած շաբաթ հայտարարված վիզային պատժամիջոցներին, ընդլայնում է ԱՄՆ պատժամիջոցները, որոնք կիրառվել են սեպտեմբերին վրացի պաշտոնյաների նկատմամբ և լրացնում են Միացյալ Թագավորության, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական երկրների կողմից վերջին օրերին ձեռնարկված գործողությունները», - ասել է Միլլերը:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Վրաստանի կառավարության շարունակական դաժան և անհիմն բռնությունը Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների, լրատվամիջոցների, իրավապաշտպանների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։
«Մենք կանգնած ենք Վրաստանի ժողովրդի կողքին և շարունակում ենք պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ներգրավված են մարդու իրավունքների խախտումների մեջ և խաթարում են նրանց ժողովրդավարական ապագան»,- ասել է Մեթյու Միլլերը։
Դեկտեմբերի 12-ին նույնպես ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացիների նկատմամբ։ 2024 թվականի հունիսից մինչ օրս նմանատիպ որոշում է կայացվել «Վրացական երազանքի» հետ կապված ավելի քան 100 անձանց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Նրանց անունները չեն հրապարակվում: Ինչպես բացատրել է Մեթյու Միլլերը, վիզաների մասին տեղեկությունը օրենքով գաղտնի է:
Միացյալ Նահանգները Վրաստանի հետ հարաբերությունների համապարփակ վերանայումը սկսել է 2024 թվականի մայիսի վերջին՝ «Վրացական երազանքի» կողմից ռուսական օրենքի ընդունման, խաղաղ ցույցերի դեմ ուժի կիրառման և հակաարևմտյան հռետորաբանության ֆոնին։
