20-ամյա Նիկոլոզ Ջավախիշվիլին, ով կալանավորվել էր եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ և ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ, չորրորդ օրն է վերսկսել է հացադուլը։ Այս մասին նա գրում է փետրվարի 4-ի նամակում, որն այսօր տարածել է փաստաբան Էլգուջա Ավսաջանիշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
- 6 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
«Ես՝ Նիկոլոզ Ջավախիշվիլին, լիակատար անհնազանդություն եմ հայտարարում ոչ լեգիտիմ իշխանությանը։ Ես դատապարտում եմ բռնությունը ուսանողների, լրագրողների, կանանց և վրաց ժողովրդի նկատմամբ։ Հացադուլ էի անում լրիվ անմարդկային պայմաններում (առողջությունս վատացավ, նորից ստիպված էի վերադառնալ): Վերջապես ես հասա լիարժեք պատրաստակամության և նորից եմ սկսում հացադուլը։
Իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր հացադուլավորներին և ռեժիմի գերիներին։ Մեզանից քանիսի՞ն կբռնեն։ Չգիտեմ, թե ինչքան կարող եմ այստեղից դիմադրել, բայց կփորձեմ (գոնե հացադուլի միջոցով):
[...] Իմ պատասխանն է «հարձակմանը-հարձակումով»: Մենք ոչ մի քայլ ետ չենք գնա։ Եկեք օգնենք միմյանց և ի վերջո մենք կհաղթենք, այս ռեժիմը կփլուզվի, մենք էլ դուրս կգանք, և արդարությունը կհաղթի։
Ցանկանում եմ ձեզ լիակատար անհնազանդության և չհանձնվելու կոչ անել։ Մենք փառահեղ հաղթելու ենք»,- գրում է բանտարկյալը։
Նախկինում Նիկոլոզ Ջավախիշվիլին 5-օրյա հացադուլ էր հայտարարել՝ ի համերաշխություն ապօրինի բանտարկված Batumelebi/Netgazeti-ի ղեկավար Մզիա Ամաղլոբելիի։ Փաստաբանի խոսքով՝ առաջին հացադուլի ժամանակ նա նիհարել է 16 կիլոգրամով և երկու անգամ կորցրել գիտակցությունը։
Քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները Նիկոլոզ Ջավախիշվիլիին ձերբակալել են դեկտեմբերի 5-ին։ Նա մեղադրվում է խմբակային բռնության մեջ, նրան սպառնում է չորսից վեց տարվա ազատազրկում։
Նիկոլոզ Ջավախիշվիլիի գործին զուգահեռ քննվում են եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալված Զվիադ Ցեցխլաձեի, Վեփխիա Կասրաձեի, Վասիլ Կաձելաշվիլիի, Գիորգի Գորգաձեի, Իրակլի Միմինոշվիլիի, Ինսաֆ Ալիևի և Թոռնիկե Գոշաձեի քրեական գործերը։
