Վրաստանում բանտարկված ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի իրավունքների պաշտպանները կոչ են անում Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարությունում արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անրի Օխանաշվիլիին թույլ չտալ նրան արտահանձնել Ադրբեջան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 6 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
Նոյեմբերի 28-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և թույլատրելի է ճանաչել լրագրողի արտահանձնումը։ Նշված որոշումը հաստատվել է նաև Գերագույն դատարանի կողմից։
«Սոցիալական արդարության կենտրոնը», որը պաշտպանում է Աֆղան Սադիգովի շահերը, կարծում է, որ դատարանների կայացրած որոշումները «ակնհայտորեն անհիմն են և չեն համապատասխանում գործի իրական հանգամանքներին և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջներին»։
Աֆղան Սադիգովը և նրա պաշտպանները դատախազության միջնորդության առնչությամբ պնդում էին, որ լրագրողի արտահանձնումն Ադրբեջան նպատակ ուներ քաղաքական և կամայական հետապնդումների, ինչը, ըստ էության, կապված է նրա լրագրողական գործունեության և տարիների ընթացքում կառավարության հանցագործությունների ու կոռուպցիայի քննադատության հետ։
«Ադրբեջանի Հանրապետությունում արձանագրված են ակտիվիստների, իրավապաշտպանների և լրագրողների զանգվածային հալածանքների, բանտերում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ոտնահարման վատթարագույն պրակտիկա, ինչի պատճառով ակնհայտ է, որ Սադիգովը, ինչպես և շատ այլ լրագրողներ, կդառնա տարրական իրավունքների ոտնահարման զոհ»,- նշում են «Սոցիալական արդարության կենտրոնից»։
Կազմակերպության գնահատմամբ՝ դատարանները միայն ֆորմալ կերպով են գնահատել գործի հանգամանքները և համարել, որ Ադրբեջանում Աֆղան Սադիգովի նկատմամբ խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի վտանգ չկա, քանի որ գործը ներկայացնում է Ադրբեջանի իրավասու գերատեսչությունների կողմից տրված դիվանագիտական երաշխիքներ։ Բացի այդ, դատարանների գնահատմամբ՝ գործի նյութերը չեն ապացուցում, որ նա քրեական հետապնդման է ենթարկվում իր լրագրողական գործունեության համար։
«Ցավոք, դատարանները պատշաճ իրավական գնահատականներ չեն տվել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Amnesty International-ի և ԵԱՀԿ-ի գնահատականներին, որտեղ նրանք բացահայտ և ուղղակիորեն նշում են, որ Սադիգովի արտահանձնման դեպքում Վրաստանը կխախտի միջազգային մակարդակով ստանձնած պարտավորությունները, քանի որ Աֆղան Սադիգովին Ադրբեջան արտահանձնելու դեպքում նա կկանգնի ոչ պատշաճ վերաբերմունքի վտանգի առաջ։
Ընդհանուր դատարանների կողմից կայացված չարդարացված որոշումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Վրաստանում դատական համակարգը անկախ և անաչառ չէ և ի վիճակի չէ զսպել և վերահսկել գործադիր իշխանությունը քաղաքական բարձր կարևորության դեպքերում։
Դատարանները չեն կարողացել դա անել նույնիսկ այն դեպքերում, երբ գործը կապված է սահմանադրությամբ և մարդու իրավունքների օրենքով բացարձակապես պաշտպանված իրավունքների ոտնահարման շատ բարձր ռիսկերի հետ»,- նշում է իրավապաշտպան կազմակերպությունը։
«Սոցիալական արդարության կենտրոնը» կոչ է անում Անրի Օխանաշվիլիին հաշվի առնել լրագրողի բացարձակ իրավունքների ոտնահարման լուրջ ռիսկերը, լրագրողի ընտանիքի անվտանգությունն ու ապագան պաշտպանելու բարձր շահագրգռվածությունը և թույլ չտալ նրա արտահանձնումը։
Կազմակերպությունը նաև դիմում է Թբիլիսիի վերաքննիչ դատարան՝ խնդրելով միջազգային պաշտպանություն տրամադրել Աֆղան Սադիգովին և այդ կերպ պաշտպանել լրագրողին խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաև կամայական հետապնդումներից։
Աֆղան Սադիգովը Ադրբեջան արտահանձնելու նպատակով այս տարվա օգոստոսի 3-ին Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի ՆԳՆ աշխատակիցների կողմից, և մինչ այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանվել արտահանձնման կալանքը։ Երկու ամսից ավելի է՝ նա հացադուլ է հայտարարել և գտնվում է բանտի բուժհաստատությունում։ Նրա առողջական վիճակը ծանր է։