Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով, սկսվել է մեծ հոգեբուժական հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը, և ամբողջ երկրում կկառուցվեն 30-50 պացիենտների համար նախատեսված հաստատություններ։ Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է առնվազն կրկնապատկել հոգեբուժական մահճակալների թիվը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
«Մենք ակտիվորեն սկսել ենք հոգեբուժական ծառայություններ մատուցողների հաշվարկը ամբողջ երկրում և կազմել ենք գործողությունների ծրագիր։ Այսօր երկրում ունենք մոտ 1 500 մահճակալ, թեև այս թիվը, ըստ տարբեր խմբերի և մեր միջազգային փորձագետների առաջարկությունների, առնվազն պետք է կրկնապատկել։ Մեր քաղաքականության համաձայն՝ չեն կարող լինել մեծ հիմնարկներ, որտեղ 100, 200, 300 պացիենտ կարող է լինել միասին։ Ուստի մենք փոքր հոգեբուժական հիմնարկների ծրագիր ենք կազմել, որը պետք է ունենանք ողջ երկրում»,- խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է նախարարը։
Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով, առաջին փուլն արդեն սկսվել է և երեք-չորս ամսից Ծալկայի մունիցիպալիտետի Բեդիանի գյուղում կկառուցվի չորս նոր, փոքր հոգեբուժական հաստատություններ. «Գոյություն ունեցող հոգեբուժական պանսիոնատում իրավիճակը բավականին լուրջ է: Մոտակայքում, այդ տարածքում կառուցվում են չորս փոքր հոգեբուժական հաստատություններ։ Այնտեղ կբաշխվեն շահառուները։ Ըստ այդմ, դա տեղի կունենա նաև երկրի այլ հաստատություններում»:
Առողջապահության նախարարի խոսքով՝ Կախեթիում հոգեբուժական հաստատությունների կառուցման հարցը դեռ քննարկվում է։
«Կախեթիում երկու հոգեբուժական նախագիծ է եղել: Այս նախագիծը չինացիների հետ էր իրականացվում։ Ցավոք, 2019 թվականից հետո Covid-ի հետ կապված խնդիրների պատճառով նրանց կողմից ակտիվ շփում չի եղել։ Այս տարի մենք նորից թարմացրինք շփումը, և կարծում եմ, որ նրանց հետ միասին նախագիծը կավարտվի և այս երկու հոգեբուժարանները կկառուցվեն Կախեթիում»,- ասել է նախարարը։
Առողջապահության նախարարությունը 2021-2030 թվականների գործողությունների ծրագրի ռազմավարական առաջնահերթություններից է նշել հոգեկան առողջության ծառայությունների հզորացումը։
