«Պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի հասանելիության» ծրագրի շրջանակներում, վեցերորդ փուլում ընտրվել և հրապարակվել են աճուրդով վարձակալության տրվող արոտավայրերի կատեգորիայի գյուղատնտեսական նշանակության հողամասերի տվյալները։ Արոտավայրերը վարձակալել ցանկացողների հայտերի ընդունումը սկսվել է նոյեմբերի 14-ից և կշարունակվի մինչև հունվարի 10-ը ներառյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Հրապարակվել են Սամցխե-Ջավախեթի, Քվեմո Քարթլի, Շիդա Քարթլի, Կախեթի, Մցխեթա-Մթիանեթի, Իմերեթի, Սամեգրելո-Զեմո Սվանեթի, Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջանների 113 արոտավայրերի տվյալները։ Այդ թվում, Ասպինձա՝ 1, Ախալցիխե՝ 1, Նինոծմինդա՝ 6, Բորջոմի՝ 8, Դմանիսի՝ 22, Թեթրիծղարո՝ 1, Ծալկա՝ 2, Սագարեջո՝ 3, Դեդոփլիսծղարո՝ 19, Թելավի՝ 5, Սիղնաղի՝ 2, , Ախմետա՝ 4, Մցխեթա՝ 1, Կազբեգի՝ 1, Գորի՝ 3, Կասպի՝ 1, Քարելի՝ 2, Ծղալտուբո՝ 13, Բաղդաթի՝ 1, Սենակի՝ 2, Օնի՝ 2։
Ծրագրին մասնակցելու իրավունք ունի ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ներառյալ գյուղատնտեսական կոոպերատիվը, գործընկերությունը, որն ընտրել է վարձակալվելիք արոտավայրը և հայտ ներկայացնելու պահին ունի բավարար քանակությամբ խոշոր եղջերավոր անասուն և/կամ մանր եղջերավոր անասուն (1 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար ոչ պակաս քան 1 հա, ոչ ավելի, քան 1,5 հա, իսկ 1 գլուխ մանր եղջերավոր անասունի համար ոչ պակաս քան 0,2 հա և ոչ ավելի քան 0,5 հա):
«Պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի հասանելիության պետական ծրագրի» շրջանակներում հինգ փուլով հրապարակվել են վարձակալվելիք պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի տվյալները՝ ընդհանուր 317 միավոր արոտավայրեր՝ 36 387 հա ընդհանուր մակերեսով։
196 կադաստրային կոդերի համար ընտրվել է պոտենցիալ վարձակալ՝ 25549 հա արոտավայրերի վարձակալության համար: Աճուրդներ են անցկացվել 10 607 հա ընդհանուր մակերեսով 61 հողամասերի վրա։ 105 հողամաս ուղղակիորեն կտրվի մասնակիցներին, իսկ դեկտեմբերին կկնքվեն պայմանագրեր։ Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Հողի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության և Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության կայքերում www.land.gov.ge հասցեով:
«Պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի հասանելիության» պետական ծրագիրը Վրաստանի կառավարությունը հաստատել է 2021 թվականի հոկտեմբերի 6-ին։ Ծրագիրը խոշոր եղջերավոր և մանր եղջերավոր անասուն ունեցող ֆերմերներին հնարավորություն է տալիս աճուրդով ձեռք բերել ցանկալի արոտավայրը և տնօրինել այն՝ եռամյա վարձակալության պայմանագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է նպաստել արոտավայրերի ռացիոնալ օգտագործմանը, պաշտպանել դրանք դեգրադացիայից և միևնույն ժամանակ օգնել անասնաբուծության զարգացմանը՝ ստեղծելով արոտավայրերի համար օրինական մասնավոր պատասխանատվություն: