Կառավարությունը նախատեսում է ուսանողների և շրջանավարտների համար վճարովի ստաժավորման զանգվածային ծրագիր իրականացնել։ Ինչպես հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ծրագիրը կմեկնարկի աշնանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
«Այս տարի շրջանավարտների համար մեկնարկելու է վճարովի ստաժավորման լայնածավալ ծրագիր, որը հազարավոր մարդկանց՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, պրակտիկա անցնելու շատ լայն հնարավորություն կտա։ Սա հնարավորություն կլինի ուսանողների և շրջանավարտների համար հաջողությամբ կատարել առաջին քայլերն իրենց մասնագիտական կյանքում:
Առաջիկա օրերին նախարարությունը կներկայացնի առաջին փաստաթուղթը՝ առաջին տեսլականը։ Դրանից հետո երիտասարդների հետ խորհրդակցություններ կանցկացվեն, որից հետո այս պլանը պետք է վերջնական տեսքի բերվի, իսկ աշնանը կսկսվի վճարովի ստաժավորման լայնածավալ ծրագիր մեր երիտասարդների և շրջանավարտների համար»,- ասել է Կոբախիձեն լրատվամիջոցների հետ զրույցում։
Վարչապետն ասել է, որ երիտասարդների համար զարգացման լայն հնարավորությունների ստեղծումը կլինի Վրաստանի կառավարության հատուկ հոգատարության առարկան։
«Պատրաստվում է մեր երկրի զարգացման 4-ամյա նոր ծրագիր, որը մենք աշնանը կներկայացնենք հանրությանը, որն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի կրթության և երիտասարդության խնդիրներին։ Մեր նպատակն է իրականացնել լայնածավալ ծրագրեր, որոնք ապահովում են միջազգային չափանիշների կրթության հասանելիություն երկրում: Մեր կարծիքով՝ պետական բուհերի ենթակառուցվածքները, ի թիվս այլոց, պետք է որակապես նորացվեն, որտեղ ուսանողներին շատ ավելի լայն հնարավորություն կտրվի և՛ գիտելիքներ ձեռք բերելու, և՛ սեփական շահերն իրացնելու համար։ Նաև հատուկ ուշադրություն է դարձվելու սպորտի զարգացմանը, ինչը հատկապես կարևոր է, բնականաբար, երիտասարդների համար։ Այս պլանի կարևոր մասերից մեկը կլինի մարզական ենթակառուցվածքների զարգացումը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, բուհերի հետ կապված սպորտային ենթակառուցվածքների զարգացումը, դպրոցների համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Ընթացիկ տարվա աշնանը Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։
