Այսօր՝ օգոստոսի 5-ին, ըստ առկա տեղեկությունների, Շովիում չորս մարդու դի է հայտնաբերվել։ Փրկարարներն արդեն դուրս են բերել երկու մահացածներին։ Նրանք կտեղափոխվեն Քութայիսիի դիահերձարան, որտեղ իրականացվում է դիակների նույնականացումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Նրանցից 11-ի դիերը հայտնաբերվել են աղետի գոտում օգոստոսի 3-ին և 4-ին։ Կառավարության վարչակազմի շրջանների հետ կապերի վարչության պետ Լերի Բարնաբիշվիլին առավոտյան հայտարարել է, որ 6-ի ինքնությունը ճշտվել է։ «Ցավոք, դիերն այնպիսի միջավայրում են հայտնաբերվել, որ վնասվել են։ Ուստի ԴՆԹ-ի անալիզ կանցկացվի, և համապատասխանաբար կիրականացվեն բոլոր ընթացակարգերը՝ նրանց նույնականացնելու համար»,- ասել է Բարնաբիշվիլին։
Հայտնի է, որ դիերից մեկը Ալինա Պոլիկովսկաիայինն է, ով Շովիում է եղել ամուսնու՝ Զազա Մեսխիի և երեք մանկահասակ երեխաների հետ։ Ընտանիքի մնացած անդամները դեռ անհետ կորած են համարվում։
Զոհվածների թվում է նաև Նինո Կենճաձեն։ Նա հանգստանալու էր մեկնել իր ընկերների՝ Սալոմե Խեթագուրիի և Գվանցա Բուբաշվիլիի հետ։ Աղջիկներին դեռ շարունակում են փնտրել։
Այս պահին մոտ 20 մարդու գտնվելու վայրը հայտնի չէ։ Նրանց թվում կան նաև երեխաներ։
Օգոստոսի 3-ին, ժամը 15:15-ի սահմաններում Շովիի տարածքում բնական գործընթացներ են զարգացել։ Սելավն ամբողջությամբ ավերել է հանգստավայրի քոթեջները, վնասել հյուրանոցներ, քշել մեքենաներ, քանդել դեպի Շովի տանող միակ ճանապարհին առկա կամուրջները։ Փրկարարներին սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներով հաջողվել է միայն 3 ժամ անց մտնել աղետի գոտի։ Օգոստոսի 3-ին և 4-ին ուղղաթիռներով անվտանգ վայր է տարհանվել 210 մարդ։
Ըստ տեղացիների՝ աղետից երկու օր առաջ Բուբա լեռան վրա սողանք է տեղի ունեցել, որի հետևանքով մեծ քանակությամբ ջուր է կուտակվել Բուբիսծղալի գետի հովիտը, իսկ օգոստոսի 3-ին ջուրը դուրս է հոսել այնտեղից և առաջացրել սելավ։
