Առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեի հայտարարության համաձայն՝ չնայած այսպես կոչված լամինացված նույնականացման քարտերի չեղարկմանը, քաղաքացիները դրանցով հաջորդ ամսվա ընթացքում կկարողանան կենսաթոշակային և սոցիալական այլ նպաստներ ստանալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Որպեսզի անձը հաստատող հին փաստաթուղթ ունեցող քաղաքացիները ապագայում չմնան առանց թոշակի կամ սոցիալական այլ արտոնությունների, կոչ եմ անում նրանց դիմել արդարադատության տներ և ստանալ ժամանակակից անձը հաստատող փաստաթուղթ»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Սարջվելաձեն։ Նախարարի խոսքով՝ բավականին մեծ է այն քաղաքացիների թիվը, ովքեր իրենց հին վկայականները չեն փոխարինել ժամանակակից փաստաթղթերով։
«Այսօրվա դրությամբ, օրենքի ուժով, Վրաստանում օրինական ուժը կորցրած են համարվում մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը տրված անձը հաստատող փաստաթղթերը։ Այսինքն՝ այսուհետ, իրավական ուժը կորցրած են համարվում այսպես կոչված լամինացված նույնականացման քարտերը։ Պետության կողմից մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի բոլորը, ովքեր ունեցել են հին նույնականացման քարտեր, վկայականները փոխարինեն ժամանակակից նույնականացման քարտերով։
Այդ նպատակով կառավարության որոշմամբ նախատեսվում է անձը հաստատող փաստաթղթի անվճար փոխարինում։ Չնայած դրան, մեր քաղաքացիների բավական մեծ հատվածը, որն ունի հին անձը հաստատող փաստաթուղթ, չի օգտվել այս հնարավորությունից և այսօրվա դրությամբ այդ մարդիկ այլևս չունեն վավեր անձը հաստատող փաստաթուղթ:
Որպեսզի խոչընդոտ չստեղծվի այդ անձանց՝ իրենց համար նախատեսված կենսաթոշակներն ու սոցիալական այլ նպաստները ստանալու համար, Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այդ միջոցները հատկացնելու հարցում խոչընդոտներ չեն լինի։
Սակայն, սա չի նշանակում հին ID-ների վավերականության երկարացում: Սա նշանակում է, որ քաղաքացիները այս լրացուցիչ ժամանակահատվածում խոչընդոտների չեն հանդիպի, միայն սոցիալական նպաստ ստանալու հարցում։ Սակայն ուզում եմ ընդգծել, որ այս կանոնը ժամանակավոր է, և այն չի կարող անվերջ շարունակվել»,- ասել է Միխեիլ Սարջվելաձեն։
Անցյալ տարեվերջին խորհրդարանը հապճեպ ընդունեց օրենքի փոփոխություն, որի հիման վրա ոչ էլեկտրոնային, այսպես կոչված լամինացված նույնականացման քարտերը չեղարկվեցին հուլիսի 1-ից։ Խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարվեց, որ Վրաստանում շուրջ 230 հազար քաղաքացի ունի այսպես կոչված լամինացված նույնականացման քարտ, այդ թվում են մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք իրենց կրոնական համոզմունքների պատճառով չեն ցանկանում էլեկտրոնային նույնականացման քարտ ստանալ։