Օկուպացված Աբխազիայի ներքին գործերի դե ֆակտո նախարար Ռոբերտ Կյուտը հաստատում է, որ Վրաստանի քաղաքացի Իրակլի Բեբուան անօրինական կալանքից ազատ կարձակվի մարտի 30-ին:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Բացի այդ, Կյուտը հերքում է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե «Աբխազիայի պետական դրոշն այրելու համար դատապարտվածը» նախատեսված ժամկետից շուտ ազատ կարձակվի։
«Բեբուան ձերբակալվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին։ Նա կատարել է պետական դրոշն այրելու արարքը, ինչի համար ենթարկվել է քրեական պատասխանատվության և դատապարտվել 9 տարվա ազատազրկման։ Ընդհանուր առմամբ նա պետք է կրեր 4 տարի 6 ամիս պատիժ։ Նրա նախնական կալանքի ժամկետը լրանում է մարտի 30-ին։ Ըստ այդմ, մենք պարտավոր ենք նրան ազատ արձակել։ Ոչ ոք չէր պատրաստվում նրան վաղաժամկետ ազատ արձակել»,- ասել է, այսպես կոչված, ՆԳ նախարարը։
«Ազատությունից զրկելու ժամկետների հաշվարկման ժամանակավոր կանոնի մասին» Աբխազիայի, այսպես կոչված, օրենքի համաձայն՝ ընդհանուր ռեժիմի գաղութներում ազատազրկման դատապարտված, սակայն պատիժը ժամանակավոր տեղաբաշխման և նախնական կալանքի վայրերում անցկացնող դատապարտյալների համար պատժի մեկ օրը հավասար է երկու օրվա։
Իրակլի Բեբուան Աբխազիայի, այսպես կոչված, պետական դրոշն այրել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Գալի քաղաքում՝ «1992-1993 թվականների Հայրենական պատերազմում» աբխազ ժողովրդի հաղթանակին նվիրված միջոցառման ժամանակ։ Աբխազիայի դե ֆակտո իրավապահ մարմինները խուզարկություն են անցկացրել կալանավորի տանը, ինչի արդյունքում առգրավել են նռնակ, որն իբր նա պահել է իր անկողնում գտնվող բարձի տակ։ Սոցցանցերում տարածված տեսանյութում, որը իբր նկարահանվել է հարցաքննության ժամանակ, Բեբուան ասել է, որ դիտավորյալ այրել է դրոշը։
Դե ֆակտո կառավարությունը Բեբուային մեղադրել է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում՝ պետական խորհրդանիշները վիրավորելու, ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու և ապօրինի զենք պահելու մեջ։ 2020 թվականի դեկտեմբերին նա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։
