Ազգային բանկը արժութային պահուստներից վաճառել է լրացուցիչ 64․9 մլն ԱՄՆ դոլար, որից հետո լարին դոլարի նկատմամբ ամրապնդվել է 1․31 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 1․75 թեթրիով։ Այսօրվա առքուվաճառքի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2․7143 լարի, իսկ եվրոյինը՝ 2․9567 լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ազգային բանկը արժութային աճուրդում վաճառքի է հանել 70 մլն դոլար, որից վաճառվել է 64 մլն 900 հազարը։
«Արժույթի շուկայում շարունակվում է միանվագ խոշոր գործարքների ազդեցությունը, որն ազդում է լարիի փոխարժեքի վրա։ Ավելորդ տատանումներից խուսափելու համար Ազգային բանկը այսօր որոշել է արտարժույթի աճուրդ անցկացնել»,- պարզաբանել են Ազգային բանկում՝ նշելով, որ արտարժույթի շուկայում վերջին տատանումները կապված չեն մակրոտնտեսական գործոնների հետ և կարճաժամկետ են։
«Հասարակություն և բանկերի» հիմնադիր Գիորգի Կեպուլաձեի խոսքով, Ազգային բանկը վերջին երկու շաբաթվա ընթացքում իր պահուստներից ավելի քան 100 մլն դոլար է վաճառել, ինչը կասկածներ է առաջացնում, որ դա կապված է առաջիկա ընտրությունների հետ։
«Մի կողմից վարչապետը դուրս է գալիս ու պարծենում, որ աննախադեպ տնտեսական աճ ունենք, երկրում կյանքը էականորեն բարելավվել է, մյուս կողմից՝ տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք, երբ երկիրը մեծ դժվարությունների մեջ է։ Ազգային բանկի կողմից արժութային պահուստների դուրսբերումն արվել է այն ժամանակ, երբ կար կորոնավիրուս և ճգնաժամ։ Ազգային բանկի ներկայիս ղեկավարությունը կառավարության առաջադրանքների անմիջական կատարողն է»,- ասում է Կեպուլաձեն։
Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը նորից օրակարգ բերելուց և ընդունելուց հետո Ազգային բանկն իր պահուստներից վաճառել է ընդհանուր առմամբ 282 100 000 դոլար։ Այստեղից մայիսի 16-ին` 60 000 000 դոլար, մայիսի 28-ին` 48 700 000 դոլար, հունիսի 11-ին` 60 000 000 դոլար, հոկտեմբերի 8-ին` 48 500 000 դոլար և հոկտեմբերի 16-ին` 64 900 000 դոլար: