«Միացյալ ազգային շարժումը» կառավարությանը ժամանակ է տվել մինչև ապրիլի 9-ը՝ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակի վերաբերյալ սահմանված 12 հանձնարարականները կատարելու համար, և նույն օրը հայտարարել է Ռուսթավելիի պողոտայում հանրահավաք անցկացնելու մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանքը» չի պատրաստվում կատարել հանձնարարականները և շարունակում է փնովել երկրի գործընկերներին։
«Ռուսական օրենքի ընդունումից, ցույցը դաժանաբար ցրելուց և այն բանից հետո, երբ վրաց ժողովուրդը հաղթեց ռուս օլիգարխին և կոտրեց նրա անպարտելիության առասպելը, ռուսական երազանքի անդամները մեկը մյուսի հետևից հայտնվեցին եթերներում։ Իրակլի Ղարիբաշվիլին փնովեց Եվրախորհրդարանի պատգամավորներին: Փաստորեն, նրանք Կրեմլին «մեսիջ» են ուղարկել, որ տակտիկապես են նահանջել, և ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել՝ չեն պատրաստվում կատարել հանձնարարականները։ Խոսում են ռեպրեսիաների մասին, սատանիստներ են անվանում երիտասարդներին, որոնք պաշտպանում էին իրենց եվրոպական ապագան։ Իրակլի Կոբախիձեի և Բիձինա Իվանիշվիլիի ցուցումով նրանց բանդ-կազմավորումները, ռուսական այսպես կոչված «Ալտ-Ինֆո»-ն, իրականում «Վրացական երազանքն» այրել է Եվրամիության դրոշը: Սա հստակ ուղերձ էր մեր եվրոպացի գործընկերների հասցեին։
Տանք նրանց ժամանակ մինչև ապրիլի 9-ը, որ ինչպես 3 րոպեում ետ կանչեցին ռուսական օրենքի նախագիծը, այդպես արագ ցույց տան հանրությանը, որ նրանք սկսում են հարկադրաբար կատարել բոլոր հանձնարարականները»,- ասել է Խաբեիշվիլին։
Ըստ «Ազգային շարժման» նախագահի՝ ապրիլի 9-ին նախատեսված ակցիան լինելու է վերկուսակցական. «Բոլորին կոչ եմ անում ներգրավվել, լինել կազմակերպիչ։ Եկեք միասին դուրս գանք քաղաքներում ու շրջաններում և կոչ անենք մեր ժողովրդին ապրիլի 9-ին՝ Հաղթանակի օրը, ևս մեկ անգամ «ոչ» ասել Ռուսաստանին և «այո»՝ Եվրոպային։ Հավաքվենք ու արձանագրենք մեր անսասան դիրքորոշումը»։
Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տալու հարցին կվերադառնա այս տարվա վերջին՝ 2022 թվականի հունիսին սահմանված 12 կետից բաղկացած հանձնարարականների կատարումը ստուգելուց հետո։ Նշված կետերից են՝ քաղաքական բևեռացման նվազեցումը, պետական ինստիտուտների, խորհրդարանական վերահսկողության և ընտրական օրենսդրության արդյունավետ աշխատանքը, դատաիրավական բարեփոխումները՝ գլխավոր դատախազի և արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների ընտրության կարգի փոփոխությունը, հակակոռուպցիոն գործակալության ուժեղացումը, ապաօլիգարխացումը, ազատ լրատվամիջոցները, լրագրողների անվտանգությունը և հանցագործությունների արդյունավետ հետաքննությունը, քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը որոշումների կայացմանը, գենդերային հավասարության ամրապնդումը, հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Հանրային պաշտպանի ընտրությունը: Հանձնարարականների զգալի մասը մնում է անկատար: