«Ազգային շարժումը» պահանջում է արտահերթ ընտրություններ նշանակել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Երկրում տիրող ծանրագույն ճգնաժամը մեղմելու համար պետք է նշանակել արտահերթ ընտրություններ։ Մեր բոլոր քայլերը, գործողությունները, ակտիվությունները ուղղված են լինելու այս նպատակին հասնելուն»,- սեպտեմբերի 5-ին կայացած ճեպազրույցում ասել է «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան։ Նա նաև ներկայացրել է կուսակցության ռազմավարական ծրագիրը.

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Տարբեր քաղաքական գործողություններ, տարբեր տեսակի և ձևի բողոքի ակցիաներ՝ արտահերթ ընտրությունների հասնելու համար,

Շարունակական շփում մեր քաղաքացիների հետ:  Խոսում ենք ամենուր՝ քաղաքներում և գյուղերում, փողոցներում և պուրակներում՝ եվրոպական ընտրության և արտահերթ ընտրությունների պաշտպանության անհրաժեշտության մասին։ Նրանց կներկայացնենք տեսլականներ, թե առաջիկա ամիսներին ինչ քայլեր պետք է արվեն ԵՄ թեկնածության կարգավիճակը ստանալու համար, ինչպիսի երկիր ենք կառուցելու փոփոխություններից հետո,

Ինտենսիվ շփում օտարերկրյա գործընկերների հետ: Պարզ է, մեր ընկերները հստակ գիտակցում են, որ ռուսական երազանքի պայմաններում Վրաստանը շեղվել է արևմտյան ուղուց։ Խոստովանենք՝ նման տրամադրվածություն նրանք չեն ունեցել ո՛չ 2020, ոչ էլ 2021 թվականին։ Այս շարժման արդյունքում, առաջացնելով հանրային լայն ներգրավվածություն և միջազգային ճնշում, մեծացնելով քաղաքական գործունեության և բողոքի ակցիաների մասշտաբները, մենք պետք է ստիպենք իշխանությանը արտահերթ ընտրություններ նշանակել»։

«Գիրչի ավելի ազատություն» կուսակցության նախագահ Զուրաբ Ջափարիձեն նույնպես կարծում է, որ արտահերթ ընտրությունները Վրաստանը եվրատլանտյան զարգացմանը վերադարձնելու միակ ճանապարհն է։

«Գիրչի ավելի ազատություն» կուսակցությունների այն փոքր ցուցակում է, որոնք երբեք իրենց օրակարգից չեն հանել արտահերթ ընտրությունների պահանջը։ Վրաստանից հիմնական պահանջը ապաօլիգարխացումն է, և դրան հասնելու միակ ճանապարհը այս իշխանությունից արտահերթ ընտրությունների միջոցով ազատվելն է։ Ոչ Արևմուտքում, ոչ էլ երկրի ներսում ոչ ոք չի հավատում, որ օլիգարխիկ իշխանությունն ինքը վերջ կտա իր կառավարմանը:

Արտահերթ ընտրությունները ճանապարհն է, բայց դրան հասնելու համար անհրաժեշտ են այլ տեսակի գործողություններ՝ փողոց, բողոքի ակցիա, անհնազանդություն, ամեն առավոտ գիտակցելով, որ մեր գլխին նստել են ուզուրպատորներ, որոնք իշխանությունը յուրացրել են։

12 կետի շուրջ ոչ մի լուրջ աշխատանք չի տարվում։ Այս երկրում ոչ մի 12 կետ չի կատարվելու: Սա հեքիաթ է և Իվանիշվիլիի փորձը՝ ստեղծելու կեղծ քաղաքական գործընթաց, որը կավարտվի կա՛մ ոչնչով, կա՛մ խաբեությամբ և ստով, ինչը մենք բազմիցս տեսել ենք երկրում վերջին տարիներին» - ասել է Զուրաբ Ջափարիձեն։

«Լելո» կուսակցության առաջնորդներից Բադրի Ջափարիձեի կարծիքով՝ արտահերթ ընտրություններն իսկապես ելք են քաղաքական ճգնաժամից, սակայն եթե ընտրություններն անցկացվեն «Վրացական երազանքի» ստեղծած օրենսդրությամբ, ապա դրանք կկորցնեն իրենց էությունը։

Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, «Ազգային շարժման» հայտարարած ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման. «Նրանք մնում են իրենց օրակարգում, միշտ խոսում են հանրահավաքների, արտահերթ ընտրությունների մասին, սակայն իրենց տոնից արդեն երևում է, որ իրենք նույնպես չեն հավատում իրենց կողմից ներկայացրած պահանջներին։

Արտահերթ ընտրությունների հետ կապված ցանկացած խնդրանք բացարձակապես անտեղի է։ Ցանկացած հանրահավաք, որի մասին նրանք հայտարարում են, դատապարտված է բացարձակ ձախողման։

Եթե ​​չեմ սխալվում, այս բառերն օգտագործվեցին՝ «ծանրագույն ճգնաժամ»։ Միակ տեղը, որտեղ քաղաքական ճգնաժամ է՝ արմատական ​​ընդդիմությունն է։ Ներսում նրանք ունեն ամենածանր քաղաքական ճգնաժամը, որն անհաղթահարելի է թվում։ Սա տեսնում է հանրությունը։ Բոլորը գիտեն, որ ներսում եզրեր կան՝ Սահակաշվիլին ու Մելիան իրար տանել չեն կարողանում։ Սա պարզ երևում է արդեն դրսից, ավելին, նույնիսկ նրանց կողմնակիցներն են միմյանց դեմ դուրս եկել։ Ներքին հակասություններն ու ընդհանուր թուլությունն են ցույց տալիս։ Երկրում տիրող իրավիճակը խառնելու նրանց բոլոր փորձերը ձախողվեցին։ Սա է առաջացնում հակասություններ և հիասթափություն նրանց կուսակցության շարքերում»։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 31-ին։ Օրենսդրության համաձայն՝ երկրում հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2024 թվականին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։