Ռուսթավիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի «Ազգային շարժում» խմբակցությունը դադարեցրել է բոյկոտը և անցկացրել՝ 20-րդ հերթական նիստը, որը մարտի 24-ին քվորում չլինելու պատճառով չէր կայացել։ Ընդդիմադիր կուսակցության անդամները նիստին ներկա գտնվելու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ քաղաքապետարանի ֆինանսական ծառայությունը փոխանցել է սակրեբուլոյի աշխատակիցների արձակուրդի և բյուլետենի վճարները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
Նիստին նախորդել է «Վրացական երազանքից» Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեի ճեպազրույցը, որը քաղաքային խորհրդի ընդդիմադիր մեծամասնությանը մեղադրել է «քաղաքի զարգացման դեմ կանխամտածված գործողությունների մեջ»։ Լրագրողը քաղաքապետից հետաքրքրվել է՝ զգո՞ւմ է իր պատասխանատվությունը, երբ քաղաքապետարանի ֆինանսների վարչությունը չի ընդունում սակրեբուլոյի կնիքով վավերացված փաստաթղթերը և այդ պատճառով աշխատավարձ չի տալիս։
«Այսօր Ռուսթավիում այնքան մարտահրավերներ կան, որոնք ամբողջ թիմը փորձում է ամեն օր հաղթահարել: Սակրեբուլոյի նախագահի, կնիքի, վարույթի մասին անընդհատ ինչ-որ անհեթեթ բան լսելը ամոթալի է, և այդ պատճառով նիստերը անընդհատ հետաձգվում կամ խանգարվում են։ Աշխատակիցներին աշխատավարձ են տվել, սակայն եղել են որոշ մանրամասներ։ Սակրեբուլոյի նախագահը պետք է հոգա իր գրասենյակի աշխատակիցների մասին և պետք է ապահովի փաստաթղթերի պատրաստումը համապատասխան ընթացակարգերի համաձայն։ Հավանաբար, երբ նրանք սա սովորեն, գործընթացներն էլ ավելի կհեշտանան»,- ասել է Լացաբիձեն։
Սակրեբուլոյի նախագահ, «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Նոդար Շերոզիան «Վրացական երազանքին» մեղադրել է քաղաքական ճնշումների և ընդդիմադիր քաղաքային խորհրդի աշխատանքի սաբոտաժի մեջ։ Ինչպես նա է նշել, չորս ամիս շարունակ կնիք անելու խնդրանքով դիմել է քաղաքապետարանին, սակայն գնումների ծառայությունը 45 լարիանոց կնիքի պատրաստման պայմանագիր չի կնքել հատուկ՝ սակրեբուլոյի խանգարելու համար։ «Քանի դեռ այս մարդկանց պահանջը չեն բավարարել, ես չեմ պատրաստվում սակրեբուլոյի նիստեր անցկացնել։ Եթե խնդիրը չլուծվի, ես կդիմեմ դատարան»,- ասել է Նոդար Շերոզիան։
Մարտի 24-ին «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել էր քաղաքային խորհրդի նիստը բոյկոտելու մասին։ Կուսակցության անդամ և քաղաքային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Բերիձեն ասել էր, որ իրենք բարոյական իրավունք չունեն շարունակելու մասնակցել նիստերին։
Ռուսթավիի սակրեբուլոյի ընդդիմադիր մեծամասնության կազմում ընդգրկված են «Ազգային շարժման», «Հանուն Վրաստանի» խմբակցության և «Լելոյի» 19 անդամ։ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքն» ունի ընդամենը 16 մանդատ։
