Ռուսական գերությունից ազատված «Ազովստալի» հայտնի պաշտպան Միխայլո Դիանովը ուկրաինացիների կողմից իր վիրահատության և վերականգնման համար հավաքած գումարը՝ 23 միլիոն 430 հազար գրիվնան [մոտ 634 000 ԱՄՆ դոլար], կծախսի իր զինակից ընկերների բուժման համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Դիանովը շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին օգնության համար և նշել, որ նրանց նվիրատվությունները համարում է ոչ միայն հոգատարություն, այլև մեծ պատասխանատվություն։
«Ես պլանավորում էի գումարը ծախսել բուժման վրա, սակայն Ռինատ Ախմետովը և «Շախտյոր» ֆուտբոլային ակումբը որոշեցին ինձ օգնել արտերկրում լավագույն բժիշկներ գտնելու և փաստաթղթեր պատրաստելու հարցում։ Սա ինձ հույս է տալիս, որ ես նորից կատարյալ աջ ձեռք կունենամ։
Գիտեմ, որ ես ավելի լավ վիճակում եմ, քան մյուս տղաները: Ես ճանաչված եմ, շատ մարդիկ արձագանքեցին, որպեսզի օգնեն ինձ, և այժմ ես հնարավորություն ունեմ վերադարձնելու իմ առողջ ձեռքը։ Իմ ցանկությունն է՝ օգնել ուրիշներին: Իմ վերջնական նպատակն է տեսնել ավելի քիչ անդամահատվածների և առողջ վերջույթներով ավելի շատ վետերանների:
Ուստի որոշեցի հավաքված ողջ գումարը տալ եղբայրներիս։ Շուտով ես ձեզ կպատմեմ բոլորի մասին, ովքեր օգնություն կստանան։ Դուք միայն փորձում էիք օգնել ինձ: Հուսով եմ, որ դուք կկարողանաք օգնել Ուկրաինայի շատ պաշտպանների»,- գրել է Դիանովը Facebook-ում։
44-ամյա Միխայլո Դիանովը կռվել է 36-րդ ծովային հետևակային բրիգադում։ Մարտ ամսին՝ Մարիուպոլ քաղաքում վիրավորվել է աջ ձեռքից։ Ավելի ուշ Միխայլո Դիանովը «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատում հայտնվել է Ռուսաստանի շրջափակման մեջ և, չնայած ծանր վնասվածքին, շարունակել է պայքարը։ Դիանովը հայտնի է դարձել «Ազով» գնդի մարտիկ Դմիտրո Կոզացկու՝ «Օրեստ» մականունով լուսանկարով։
Մայիսին ուկրաինացի զինվորները լքեցին «Ազովստալը» և հանձնվեցին ռուսներին։ Չորս ամիս անց՝ սեպտեմբերի 22-ին, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցավ գերիների լայնածավալ փոխանակում: Ռուսամետ օլիգարխ Վիկտոր Մեդվեդչուկի և 55 ռուս զինվորականների դիմաց Ուկրաինան կարողացավ ազատ արձակել 215 մարտիկի, այդ թվում՝ 188 «Ազովստալի» պաշտպաններին։
Չորս ամսվա գերության ընթացքում Միխայլո Դիանովը նիհարել է 25 կիլոգրամով, իսկ ոսկորը սխալ է ապաքինվել։ Նրա լուսանկարի հրապարակումից հետո ուկրաինացիները սկսել են գումար հավաքել և մեկ օրում հավաքվել 5 միլիոն գրիվնա։ Միխայլո Դիանովը երկարատև բուժման և վերականգնման կարիք ունի: Դրա համար նա կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։