Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանի ավիաուղիների» մարդատար ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի առավոտյան վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ և հրդեհվել։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից ողջ են մնացել 28-ը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 ՊԱԾ-ը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին
- 3 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը չի դիտարկի հոկտեմբերի 4-ի ընտրությունները
- 4 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ականատեսները Orda.kz-ին պատմել են, որ կործանված ինքնաթիռում թթվածնի բալոն է պայթել։ Նրանց խոսքով՝ մինչ այդ թռչուններ են հայտնվել շարժիչի մեջ։
Embraer 190 ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ինչպես հայտնում են ղազախական լրատվամիջոցները, հիվանդանոց են տեղափոխվել նաև 11 և 16 տարեկան վիրավոր դեռահասներ։
Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Գրոզնիի օդանավակայանում, սակայն մառախուղի պատճառով այն ուղղություն է բռնել դեպի Մախաչկալա։
«Ադրբեջանի ավիաուղիների» հաղորդագրության համաձայն, ըստ նախնական տեղեկությունների՝ ավիավթարի պատճառը եղել է ինքնաթիռի և թռչունների երամի բախումը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը մեկնել է Ակտաու՝ ուսումնասիրելու միջադեպի հանգամանքները։
«Ադրբեջանի ավիաուղիները» Ադրբեջանի խոշորագույն ավիաընկերությունն է, որը հիմնադրվել է 1992 թվականին։
