Աջարիայի ոստիկանության աշխատակիցները խմբակային բռնության մեղադրանքով ձերբակալել են Բաթումիի Արվեստի համալսարանի կերպարվեստի, կատարողական և կինո-հեռուստաարվեստի ֆակուլտետի դեկան Մամուկա Ջորբենաձեին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Նույն մեղադրանքով ձերբակալվել են համալսարանի ուսանողներ՝ 20-ամյա Գուրամ Միքելաձեն, 21-ամյա Դավիթ Գիանիձեն, 22-ամյա Գիորգի Դավիթաձեն և 22-ամյա Անրի Կակաբաձեն։
Ըստ ՆԳՆ-ի, հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա դեկտեմբերի 3-ին Բաթումիում անցկացված բողոքի ակցիայի շրջանակներում ակցիայի մի խումբ ցուցարարներ մտել են Բաթումիի արվեստի համալսարան՝ ռեկտորատի աշխատանքային սենյակում պաստառ կախելու նպատակով, սակայն նույն համալսարանի դասախոս Թեա Ցագուրիան թույլ չի տվել դա անել, ինչի պատճառով Մամուկա Ջորբենաձեն նրան բանավոր վիրավորել է։
«Քննությամբ պարզվել է նաև, որ 1978 թվականին ծնված Մ.Ջ․-ն և նրա ուսանողները ավելի ուշ համալսարանի շենքում ֆիզիկական բռնության են ենթարկել Թ․Ց․-ի ամուսնուն և ընկերոջը։ Ոստիկանությունը ամբաստանյալներին բերման է ենթարկել դատավորի որոշման հիման վրա»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածների փաստաբան Դավիթ Ջափարիձեի խոսքով, դասախոսի և դեկանի կոնֆլիկտը սկսվել է Թեա Ցագուրիայի կողմից ուսանողների մոտ «Վրացական երազանքին» աջակցող ագիտացիայի հետո։
«Նա նկատել է, որ դասախոսը քաղաքական հայտարարություններ է անում ուսանողների մոտ, նրան նկատողություն է տվել։ Ի պատասխան՝ Թեա Ցագուրիան զանգահարել և կանչել է ամուսնուն, ով Հին Բաթումիի ղեկավարն է։ Որքան գիտեմ, և ականատեսներն են պատմում, Մամուկա Ջորբենաձեն համալսարանում հարձակման է ենթարկվել։ Ուսանողները սա տեսել են ու ծեծկռտուք է սկսվել»,- պատմում է փաստաբանը։
Գործը քննվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է խմբակային բռնությանը և պատժվում է տուգանքով կամ հասարակական աշխատանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
