Բիձինա Իվանիշվիլիի կնոջ ընկերությանը Ճորվիլայում 49 տարով 125 248 քմ անտառ է հատկացվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Նախկին վարչապետ, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կնոջը՝ Էկատերինա Խվեդելիձեին պատկանող ընկերությանը պետությունը 49 տարի ժամկետով Սաչխերեի մունիցիպալիտետի Ճորվիլա գյուղի 125 248 քմ անտառային տարածք է հանձնել։ Անտառից օգտվելու դիմաց «Ագրո Քարթու» ՍՊԸ-ն ամեն տարի պետք է պետությանը վճարի 32 877 լարի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ագրո Քարթուն» (Կ/Կ 205203983) անտառից օգտվելու իրավունք ստանալու համար դիմել է Ազգային անտառտնտեսության գործակալություն 2021 թվականի նոյեմբերի 25-ին։ Այս տարվա սեպտեմբերի 14-ին Պետական ​​անտառային ֆոնդում ընդգրկված երեք ոչ գյուղատնտեսական հողամասերի վարձակալության աճուրդ է հայտարարվել, որն ավարտվել է սեպտեմբերի 23-ին՝ Էկատերինա Խվեդելիձեի ընկերության հաղթանակով։

Աճուրդի պայմանների համաձայն՝ «Ագրո Քարթուն» պետք է օգտագործի անտառային տարածքը՝ կենդանիների ապաստարան և բուծման վայր կազմակերպելու համար, ինչը նշանակում է լորի, կագավի և փասիանի ազատ պահման ագրոհամալիրի ստեղծում, փայտյա թռչնավանդակի տեղադրում, ցանցով ծածկում(մասամբ) և տարածքի պարսպապատում։

Անտառը «Ագրո Քարթուին» փոխանցելու մասին տեղեկությունը, անտառում ստեղծվող համալիրի կադրերը հեռարձակվել են «Պիրվելի» հեռուստաընկերության «Նոդար Մելաձեի շաբաթ օրը» հաղորդաշարով։ Կադրերում, որոնք, ըստ հեռուստաընկերության, արվել են հոկտեմբերի 27-ին, երևում է անտառի սև ցանցով պատված և պարսպապատված հատվածը։ Ցանցերը ամրացված են երկաթե կոնստրուկցիաների վրա։ Կադրերում երևում են նաև սպիտակ շենքեր։

2021 թվականի նոյեմբերի 17-ին «Ագրո Քարթու» ՍՊԸ-ն «Ինոսիստեմս» ընկերությանը պատվիրել է նախագծել Ճորվիլա գյուղում լորի, կագավի և փասիանի ազատ (նույնական է վայրի) պահման ագրոհամալիրը։ Ընկերությունն իր կայքում հրապարակել է ագրոհամալիրի նախագծի և արդեն կառուցված շենքերի լուսանկարները։

«Դրանք կապրոնային ցանցեր են, հատուկ նյութ, որը էկոլոգիապես մաքուր է: Այն մշակվում է հատուկ մեթոդով և երբեք վտանգ չի ներկայացնում անտառի կամ թռչունների համար»,- «TV Պիրվելի» հեռուստաընկերությանն ասել է «Ինոսիստեմսի» գլխավոր տնօրեն Դավիթ Չխենկելին։

Ինչպես նշել է Չխենկելին, ցանցերը ամրացնելու սյուների տեղադրմամբ անտառը չի տուժել. «Անտառ ոչ տեխնիկա է մտել, ոչ էլ ոչ մի բան»։

Ըստ Ազգային անտառային գործակալության՝ կենդանիների կացարանի և շինության կազմակերպումը անտառի հատուկ օգտագործման (վարձակալության) ձև է, որը կարող է իրականացվել անտառում Վրաստանի օրենսդրության համաձայն։ Գործակալությունը նշում է, որ դա միայն վրացական պրակտիկա չէ, և «մի շարք եվրոպական երկրներ նշված մոդելով իրականացնում են անտառօգտագործման իրավունքը»։

«Անտառօգտագործման վարձակալությունը միայն 49 տարի ժամկետով չի տրվում։ Տրվում են 5 տարվա վարձակալություններ, օրինակ՝ փեթակների և 10 տարի արոտավայրերի վարձակալության համար։

Ինչ վերաբերում է 49-ամյա անտառօգտագործմանը, ապա կարևոր է, որ այն ունենա առողջարանային, ռեկրեացիոն, մարզական և այլ մշակութային-վերականգնողական ծանրաբեռնվածություն, որը հարմարեցված է բնակչությանը և չի օգտագործվում միայն մեկ սուբյեկտի շահերի համար։

Նաև վարձակալը պարտավոր է ապահովել անտառի պահպանությունը, չխոչընդոտել անտառային գործակալության կողմից անտառների վերականգնման միջոցառումների իրականացմանը։ Համապատասխան տարածքային անտառտնտեսությունը վերահսկում է պայմանագրով նախատեսված պայմանների կատարումը»,- ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականին անտառտնտեսության ազգային գործակալությունում մինչև նոյեմբերի 1-ը հայտարարվել է 20 աճուրդ՝ անտառից օգտվելու իրավունք տրամադրելու համար։ Գործակալությունը նշում է, որ աճուրդներից բյուջե մուտքագրված գումարը կազմել է 166 993,10 լարի։

2022 թվականի մարտի 23-ին Վրաստանի կառավարությունը Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջանում 49 տարով HG Capra Kaukasika ՍՊԸ-ին է հանձնել 104 712 հա անտառ՝ որսորդական տնտեսություն կազմակերպելու համար։ Ընկերությունը պատկանում է գործարար Դավիթ Խիդաշելիին, ով ռուսական խոշորագույն «Սիստեմ» կորպորացիայի նախկին փոխնախագահ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի գործընկերն ու ընկերն է։ Որսորդական տնտեսությունների կազմակերպման համար Խիդաշելիին փոխանցված տարածքը սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը և օկուպացված Ցխինվալիի շրջանին, ներառում է Ռաճայի և Քվեմո Սվանեթի 81 գյուղերի տարածքը։

Ավելի վաղ՝ 2021 թվականի վերջին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կինը՝ Նունու Թամազաշվիլին, Բակուրիանի ավանում ստացել էր 5 630 քմ անտառ՝ 49 տարվա օգտագործման իրավունքով։ Անտառի այս հատվածը գտնվում է վարչապետի ընտանիքի տան հետնամասում։ Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Նունու Թամազաշվիլին պետք է շահագործվող տարածքում կազմակերպի զբոսաշրջային և հանգստի գոտի և պետությանը վճարի տարեկան 6 000 լարի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):