Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի տարածաշրջանի պետական հանձնակատար Պարմեն Մարգվելիձեի տեղեկություններով՝ այս պահին Շովիի աղետի գոտում հայտնաբերված 26 դիերից պարզվել է 23-ի ինքնությունը, 7 մարդ դեռ համարվում է անհետ կորած։ Զոհվածների և անհետ կորածների թվում կան երեխաներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
«Անհետ կորած 33 քաղաքացիներից մինչ օրս հայտնաբերվել է 26 դի։ 7 անհետ կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Պարզվել է 23 մահացածի ինքնությունը։ Որոնողական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ տեսականորեն չնչին հնարավորություն կլինի գտնել քաղաքացիներին։ Շովի հանգստավայրի տարածքում մնացել են մի քանի մասեր, որոնք կմշակվեն մոտ օրերս»,- ասել է Պարմեն Մարգվելիձեն։
Օգոստոսի 3-ին Ռաճայում՝ Բուբա լեռից սկիզբ առած սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է Շովի հանգստավայրը։ Փրկարարական գործողությունը սկսվել է 3 ժամ ուշացումով, իսկ օրվա վերջում օդաչուները դադարեցրել են օպերացիային մասնակցելը, քանի որ ուղղաթիռը գիշերը չի կարողացել անվտանգ թռչել։ Օգոստոսի 3-4-ին աղետի գոտուց տարհանվել է 210 մարդ։
Ներքին գործերի նախարարը, որին ենթակա է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, ջրհեղեղից հետո՝ 11-րդ օրը, օգոստոսի 13-ին է ժամանել Շովի։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ նախարարությունը գիշերային թռիչքների հնարավորություն ուներ, և ուղղաթիռները կարող էին թռչել, սակայն «եթե այդ պահին մարդու կյանքին իրական վտանգ չի սպառնում, օդաչուներին վտանգի ենթարկել չի կարելի, տեղին չէ»։
ՆԳՆ-ն աղետի փաստով հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի երկու հոդվածներով (անզգուշությամբ մարդկային կորուստներ և անվտանգության կանոնների խախտում հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ): Բացի այդ, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և կառավարության այլ ներկայացուցիչներ հայտարարում են, որ հնարավոր չի եղել կանխել կատարվածը, ինչի հետ համաձայն չեն անկախ փորձագետները։
