Թբիլիսիի Կոստավայի փողոցում բողոքի երթի մասնակիցների վրա հարձակման գործով ոստիկանությունը վարչական կարգով բերման է ենթարկել երկու անձի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
ՆԳՆ-ից հայտնել են, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով հասարակական կարգը խախտելու և մանր խուլիգանություն կատարելու համար բերման են ենթարկվել 1992 թվականին ծնված Ա.Ս.-ն և 1989 թվականին ծնված Ն.Չ.-ն: [Նիկա Ճկուասելի]։
Ըստ երթի մասնակիցների, «Ամիրանի» կինոթատրոնի մոտ մահակով և մաչետեով զինված երկու անձինք հարձակվել են իրենց վրա, ինչին ոստիկանները չեն արձագանքել և նրանց թույլ են տվել հեռանալ դեպքի վայրից։
«Մեքենան քիչ էր մնում հարվածեր աղջիկներից մեկին։ Որ պատասխան տվեցին, սրով ու մահակով հարձակվեցին մեր վրա։ Ամբողջ ճանապարհին մեզ երթևեկելի մասից մայթ տեղափոխվելու կոչ անող պարեկը հենց այդ պահին անհետացավ»,- պատմում է երթի մասնակիցներից մեկը՝ կիսվելով տեսանյութով։
Ականատեսների նկարահանած տեսագրությունները նույնպես ցույց են տալիս, որ հարձակվողները զինված են եղել։
