Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի ռեկտոր է դարձել «Վրացական երազանքից» Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Տիտե Արոշիձեն։ Գիտխորհրդի 11 անդամներից 10-ը սատարել են նրան, մեկ ձայն համարվել է անվավեր։ Խորհրդի անդամների թվում է եղել նաև նրա եղբայրը՝ Պաատա Արոշիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է երկու թեկնածու։ «Ֆլորա և ֆաունա» հասարակական կազմակերպության հիմնադիր դոկտոր Արչիլ Գուչմանիձեն ասել է, որ որպես թեկնածու գրանցվելուց հետո «Վրացական երազանքի» ներկայացուցիչները սպառնացել են իրեն։
Ուսանողների մի մասը դեմ է Արոշիձեի ընտրությանը։ Նրանց խոսքով՝ «Վրացական երազանքը» ցանկանում է ճնշել Բաթումիի պետական համալսարանի բողոքի ակցիան և բռնաճնշումներ իրականացնել Տիտե Արոշիձեի ձեռքով։
«Սա ընտրություն չէ, սա «Վրացական երազանքի» ինքնահռչակ պատգամավորի նշանակումն է համալսարան՝ բռնաճնշումներ սկսելու համար։ Նրանք ուզում են մեր համալսարան բերել կուսակցական աշխատողի՝ Տիտե Արոշիձեի տեսքով, ով կմաքրի այս համալսարանը և կզսպի քննադատական կարծիքը»,- ասել է ուսանողներից Արչիլ Բերիձեն։
Արոշիձեի ռեկտորի պաշտոնում ընտրվելու դեմ բարձրաձայն բողոքողների հետ վիճել են ուսանողական ինքնակառավարման նախագահն ու անդամները։ Համալսարանում ներկա են եղել նաև «Վրացական երազանք» քաղաքական կուսակցության ներկայացուցիչները։
Տիտե Արոշիձեն Աջարիայի Գերագույն խորհրդում, որի լեգիտիմությունը ընդդիմությունը չի ճանաչում, զբաղեցնում էր Սահմանադրական, իրավական և ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 2020-2024 թվականներին եղել է Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, իսկ 2018-2020 թվականներին՝ Աջարիայի գյուղատնտեսության նախարար։ Արոշիձեն տնտեսական գիտությունների դոկտոր է։ Այս գիտական աստիճանը 2022 թվականին շնորհվել է Վրաստանի տեխնիկական համալսարանի կողմից։
