Թբիլիսիի հասարակական տրանսպորտի վճարային համակարգը ժամանակավորապես անջատվել է ենթադրյալ կիբերհարձակումից հետո։ Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ հետաքննությունը կպարզի, «որտեղ, ինչպես է տեղի ունեցել այս ամենը, և ով է իրականացրել կիբերհարձակումը»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Առավոտից ավտոբուսների ու միկրոավտոբուսների վճարման ապարատներում հնչում են բողոքի ձայնագրություններ։ Մասնավորապես, հնչել են Վրաստանի և Եվրամիության օրհներգները, ինչպես նաև Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի՝ «Կեցցե անկախ Վրաստանը» և խորհրդարանի նախկին նախագահ Զուրաբ Ժվանիայի՝ «Ես վրացի եմ, հետևաբար ես եվրոպացի եմ» խոսքերը։
Բացի այդ, հասարակական տրանսպորտում հնչել են «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և ոչ լեգիտիմ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հայտնի հայտարարությունները։
«Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում տեղադրված վճարային ապարատները պատկանում են «Վրաստանի բանկին»։ Որքան գիտեմ, Վրաստանի բանկին սպասարկում են մի քանի ընկերություններ՝ «Ազրի» ՍՊԸ, «ՄՍ+» ՍՊԸ։
Հավանական է, որ կիբերհարձակում է իրականացվել, բայց հետաքննությունը միանշանակ կպարզի՝ որտեղ, ում մասնակցությամբ և ինչպես։
Ավտոբուսների և միկրոավտոբուսների վճարումները դադարեցվել են, քանի որ դա հնարավոր չէ։ Ապարատները չեն աշխատում, բայց հասարակական տրանսպորտը, իհարկե, շարունակում է գործել և սպասարկել մայրաքաղաքի բնակչությանը»,- լրագրողներին ասել է Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ համապատասխան ընկերությունների ներկայացուցիչները սկսել են օպերատիվ աշխատել խնդիրը վերացնելու ուղղությամբ, և մոտ ապագայում սարքերը կմիացվեն, երբ անսարքությունը շտկվի։
