Օզուրգեթիի մունիցիպալիտետի վերահսկողության ծառայությունը «Քաղաքացիական շարժում հանուն ազատության» հասարակական կազմակերպությանը, գրասենյակի պատշգամբում փակցված բողոքի պաստառի պատճառով, տուգանել է նախ 1500, ապա 3000 լարիով։ Մունիցիպալիտետի տեսչությունը կտորի վրա «Ռուսական երազանքը գողացել է ընտրությունները» մակագրությունը գնահատել է որպես ոչ պատշաճ գովազդ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 5 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 6 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
«Իրենց տարածքում, որը վարձակալել են, տեղադրել են ոչ պատշաճ գովազդ։ Ինչ է նշանակում ինչի գովազդ է: Եթե դատարանում պատասխան վեճ ունենանք, այնտեղ կբացատրենք»,- երկու օր առաջ ասել է մունիցիպալիտետի տեսչության աշխատակիցը՝ կազմակերպությանը 1500 լարիով տուգանելուց հետո։
Քաղաքացիական ակտիվիստ, «Քաղաքացիական շարժում հանուն ազատության» ղեկավար Իրմա Գորդելաձեն ասում է, որ այսօր հեռախոսով կապվել են իր հետ և հայտնել, որ լրացուցիչ 3000 լարի տուգանք են սահմանել։
«Այսօր գրասենյակում մարդ չկա։ Հեռախոսով զանգահարեցին մեր աշխատակցին ու ասացին, որ տուգանվել ենք 3000 լարիով։ Իհարկե, մենք ոչինչ չենք վճարելու, իսկ արձանագրությունները հանձնելուց հետո բողոքարկելու ենք։ Այս ամենը մենք կապում ենք այն բանի հետ, որ ընտրությունների ժամանակ մենք եղել ենք դիտորդական կոալիցիա «Իմ ձայնի» մեջ, որը բավականին լուրջ խախտումներ է բացահայտել։ Նրանց դուր չի գալիս մեր գործունեությունը։ Բացի այդ, մեր գրասենյակը գտնվում է «Վրացական երազանքի» գրասենյակի հարևանությամբ, և թվում է, թե նրանք չեն ցանկանում նման պաստառ տեսնել»,- ասել է Իրմա Գորդելաձեն «Վրաստանի լուրերին»։
Կազմակերպության հիմնադիրներից Օթար Ռևիշվիլիի խոսքով՝ պետությունն անօրինական կերպով սահմանափակում է արտահայտվելու նրանց սահմանադրական իրավունքը.
«Մեր դեմ սկսվել են ռեպրեսիաներ։ Տեսուչները սպառնում էին մեզ ամեն օր տուգանել 3000 լարիով։ Մենք ակտիվիստների խումբ ենք։ Այս ամենն արվում է մեզ վախեցնելու և լռեցնելու համար։ Համակարգը տարբեր մեխանիզմներով փորձում է ճնշել այլախոհությունը»։
Վրաստանի «Գովազդի մասին» օրենքը սահմանում է «ոչ պատշաճ գովազդը» հետևյալ կերպ. «Անազնիվ, անվստահելի, ոչ էթիկական, ապակողմնորոշիչ կամ այլ գովազդ, որում խախտվում են Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջները դրա բովանդակության, ժամանակի, վայրի կամ տարածման եղանակի վերաբերյալ»: Ոչ պատշաճ գովազդի տեղադրումը հանգեցնում է իրավաբանական անձի տուգանքի 1500 լարիի չափով, իսկ նույն արարքը կրկնելու դեպքում սահմանվում է 3000 լարի տուգանք։