Բոլնիսիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նոյեմբերի 10-ի որոշմամբ բարձրացվել է սակրեբուլոյի նախագահի, առաջին տեղակալի, տեղակալների, հանձնաժողովների ու խմբակցությունների նախագահների, ինչպես նաև խմբակցության նախագահի տեղակալների աշխատավարձերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Բոլնիսիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Թամազ Ժորժոլիանիի ամսական աշխատավարձը, սակրեբուլոյի 2022 թվականի մարտի 21-ի որոշման համաձայն, կազմել է 5300 լարի, իսկ փոփոխություններից հետո դարձել 5500 լարի, սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Միրիանաշվիլիի աշխատավարձը 4250 լարիից դարձել է 4500 լարի։ Սակրեբուլոյի նախագահը ևս երկու տեղակալ ունի՝ Նոնա Ռեխվիաշվիլին և Ռասուլ Բախտիարովը։ Յուրաքանչյուրի աշխատաբարձը կազմել է 3650 լարի, դարձել է 3850 լարի։
Բոլնիսիի սակրեբուլոյում պաշտոնապես ստեղծվել է 5 հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահի վարձատրությունն ավելացել է 250 լարիով և դարձել 3500 լարի։ Սակրեբուլոյում կա 2 խմբակցություն՝ «Վրացական երազանք» և «Ազգային շարժում»։ Խմբակցության նախագահի աշխատավարձը եղել է 3250, դարձել է 3500 լարի։
Խմբակցության փոխնախագահի աշխատավարձը բարձրացել է 400 լարիով և դարձել 2500 լարի։ Սակրեբուլոյի նոյեմբերի 10-ի որոշմամբ երկու խմբակցությունները ունեն 9 փոխնախագահ։
Սակրեբուլոյի աշխատակազմում պարզաբանել են, որ մինչ այժմ աշխատավարձերը սխալ են հաշվարկվել, և քաղաքապետարանը խնդրել է շտկել անճշտությունը՝ բարձրացնելով աշխատավարձերը։
Բոլնիսիի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության պետ Սոլոմոն Չարկվիանիից հետաքրքրվեցինք, թե օրենքի ո՞ր պահանջը կխախտվեր, եթե սակրեբուլոյում քաղաքական պաշտոնյաների աշխատավարձերը չբարձրացվեր։ «Քաղաքական պաշտոնյաների դեպքում օրենքը չէր խախտվի»,- մեզ հետ զրույցում ասում է Չարկվիանին։
Բոլնիսիի մունիցիպալիտետի 2022 թվականի բյուջեն 45 մլն լարի է։ Այստեղից գրեթե 9 միլիոնն օգտագործվում է տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման համար:
Բոլնիսիի շրջանի 48 գյուղերից միայն երեքում են գործում մանկապարտեզներ, իսկ չորս գյուղերում՝ այլընտրանքային նախադպրոցական կրթության ցերեկային կենտրոններ։ Շրջանի բնակչության 63%-ը էթնիկ ադրբեջանցիներ են։ Փոքրամասնություններով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։
Մունիցիպալիտետի 2022 թվականի բյուջեով մանկապարտեզների վերանորոգման համար նախատեսված է ընդամենը 16 հազար լարի։