Բորջոմիի հովտում՝ Ախալդաբա ավանի մերձակայքում գտնվող անտառում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ը։ Գերատեսչությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները շարունակում են մնալ հրդեհի վայրում և մշակում են կրակի մարված օջախները։ Այրվել է մոտ մեկ հեկտար անտառ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Անվտանգության և մոնիթորինգի ապահովման նպատակով Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները տեղում կմնան ողջ գիշեր»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ախալդաբացիները երեկ՝ կեսօրից հետո, անտառի մոտ ծուխ են նկատել։ Երեկվանից տեղի բնակիչներն ու արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարները փորձում էին մարել հրդեհը։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ ողջ գիշեր հրշեջների և փրկարարների կողմից շարունակվել են ինտենսիվ տեղայնացման և մարման աշխատանքները։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 150 հրշեջ։ Այսօր առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում աշխատանքներին ներգրավվել է սահմանապահ ոստիկանության չորս ուղղաթիռ։
Անտառային հրդեհի պատճառն անհայտ է։ Վարկածներից մեկն անփութությունն է։
Ազգային անտառային գործակալության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012-2023 թվականներին գործակալության տնօրինության տակ գտնվող անտառային ֆոնդում գրանցվել է հրդեհի 613 դեպք։ Ամենաշատ հրդեհները՝ 188 դեպք, գրանցվել են 2020 թվականին, իսկ ամենամեծ տարածքն այրվել է 2017 թվականին (1299․9 հա)։
