Բորջոմիի մունիցիպալիտետում՝ Քվաբիսխևի և Զորեթի գյուղերի մոտակայքում, օգոստոսի 19-ից անտառային հրդեհներ են։ Կրակով են ծածկվել բազմամյա ծառեր: Ժայռոտ տեղանքի պատճառով հնարավոր չի եղել հրշեջ-փրկարարական տեխնիկա մոբիլիզացնել։ Սահմանային ոստիկանության ուղղաթիռները կրակի մարման գործընթացում ներգրավվել են միայն երրորդ օրը, երբ հրդեհն արդեն տարածվել է տասնյակ հեկտարների վրա և մոտեցել բնակավայրերին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Այս պահին հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են սահմանային ոստիկանության չորս ուղղաթիռ, 300 հրշեջ-փրկարար, նույնքան ոստիկան ու զինվոր։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ վերացվել է բնակավայրերում հրդեհի տարածման վտանգը։
Բորջոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլիի խոսքով՝ օդի բարձր ջերմաստիճանը դժվարացնում է հրդեհի մարումը. «Անտառում հողն ամբողջովին չոր է և արագ բռնկվում է, կրակի օջախները արագ տարածվում են»։
Վրաստանում մինչև օգոստոսի 28-ը սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանն արևմտյան Վրաստանում կկազմի 35-40, իսկ արևելյան Վրաստանում՝ 31-36 աստիճան։
Քվաբիսխևի գյուղի բնակիչների տեղեկություններով՝ սկզբում հրդեհի փոքր օջախ է եղել, հրշեջներն ու փրկարարները դեպքի վայր են ժամանել ուշացումով՝ մի քանի ժամ անց, երբ հրդեհն արդեն տարածվել է մեծ տարածքի վրա։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ հրշեջներն ու փրկարարները ծխի մասին հաղորդում ստանալուց անմիջապես հետո գնացել են Քվաբիսխևի գյուղի մոտակայքում գտնվող անտառ և սկսել ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ. «Հրշեջներն ու փրկարարները ստիպված են եղել աշխատել անհատական տեխնիկայով։ Բացի այդ, իրավիճակը բարդացրել է ուժեղ քամին։ Հաշվի առնելով հրդեհի տարածման վտանգը՝ որոշում է կայացվել մարման գործընթացում Թբիլիսիից լրացուցիչ խմբեր ուղարկել։ Հրշեջ-փրկարարները Մտկվարի գետի վրա տեղադրել են ջրի պոմպեր, մոտ մեկ կիլոմետր երկարությամբ և ջրատարներով զգալիորեն արագացվել է հրդեհի տեղայնացումը»։
Հրդեհի պատճառն անհայտ է։ Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհն առաջացել է կայծակի հարվածից։ Երկրորդ վարկածի համաձայն՝ այն կարող է առաջացած լինել որսորդների վառած խարույկից։
Վրաստանում անտառային հրդեհներ հաճախ են լինում, սակայն համացանցում տեղեկություն չկա ոստիկանության կողմից հետաքննության արդյունքում որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։
Ազգային անտառային գործակալության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007-2021 թվականներին իրենց ենթակա անտառային ֆոնդում գրանցվել է հրդեհի 617 դեպք, որն ընդհանուր առմամբ ընդգրկել է 7 244 հա անտառ։ Հրդեհների ամենաշատ դեպքերը գրանցվել են 2020 թվականին, իսկ ամենամեծ տարածքն այրվել է 2017 թվականին (1299,9 հա) և 2008 թվականին (1277,5 հա)։
2008 թվականին Սամցխե-Ջավախեթիում՝ Ծաղվերիում, Բորջոմիի և Չարխլիսծղալիի մոտակայքում, օգոստոսի 15-ից սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հրդեհը ոչնչացրել է 950 հեկտար անտառ: Հրդեհը բռնկվել է ռուսական կողմից։
Բորջոմիի մունիցիպալիտետում խոշոր անտառային հրդեհներ էին նաև 2017 թվականի օգոստոսի 20-31-ն ընկած ժամանակահատվածում։ Հրդեհը բռնկվել էր Դաբա գյուղի մոտ և տարածվել՝ 943 հեկտար տարածքի վրա, որից 706 հեկտարը 2008 թվականին այրված տարածքներն էին։
Վրաստանում անտառային հրդեհների վտանգներից առավել կարևոր են Սամցխե-Ջավախեթիի, Իմերեթիի, Կախեթիի, Շիդա Քարթլիի և Աջարիայի շրջանները։ Ըստ հրդեհի վտանգի, անտառները բաժանվում են հինգ դասի: Ամենաբարձր հրդեհային վտանգի (առաջին) դասը ներառում է սոճու ծառուտները, երիտասարդ փշատերև ծառուտները, փշատերև թփուտներն ու մշակաբույսերը: 2-րդ դասում են կաղնու, բոխու, շագանակի, ակացիայի, լայնատերև թփերի ծառուտները։ Պետական անտառային ֆոնդի տարածքում կրակ վառելն արգելվում է: