Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով պետնախարար Սթիվեն Դաութը որպես «Վրացական երազանքի» ներկայացուցիչ է ներկայացրել Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Մակա Բոճորիշվիլիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Սթիվեն Դաութը X հարթակում գրել է Բոճորիշվիլիի հետ իր հեռախոսազրույցի մասին.
«Այսօր ես «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Մակա Բոճորիշվիլիի հետ զրույցում շատ հստակ կրկնել եմ, որ անընդունելի են բռնությունն ու ոստիկանության կողմից կամայական ձերբակալությունները Վրաստանում։ Մեծ Բրիտանիան դիտարկում է բոլոր տարբերակները՝ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»:
Հեռախոսազրույցի մասին տեղեկություն է տարածել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Մակա Բոճորիշվիլին ընդգծել է, որ հատկապես կարևոր է Վրաստանում ընթացող գործընթացների օբյեկտիվ և անաչառ գնահատականը։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարն իր ափսոսանքն է հայտնել Վրաստանի վերաբերյալ Միացյալ Թագավորության ընդունած որոշումների առնչությամբ, որոնք ներառում են ռազմավարական երկխոսության ձևաչափի հաջորդ փուլի հետաձգումը և երկրին ծրագրային աջակցության կասեցումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Մակա Բոճորիշվիլին հաստատել է Վրաստանի հավատարմությունը եվրոպական և եվրատլանտյան նկրտումներին։
Նոյեմբերի 28-ից Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում։ Պատճառը ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն է այն մասին, որ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի մտցնի ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը և կհրաժարվի ԵՄ բյուջետային ֆինանսավորումից։
Ոստիկանական ուժերը բազմիցս ցրել են եվրաինտեգրման կասեցման դեմ բողոքող ցուցարարներին։ Հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել թե՛ հանրահավաքի մասնակիցներին, թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ակցիաների շրջանակներում տարբեր հիմքերով ձերբակալվել է մոտ 500 մարդ։
Ընթացիկ իրադարձությունների կապակցությամբ Միացյալ Թագավորությունը դադարեցրել է Վրաստանի կառավարության ծրագրային աջակցությունը, սահմանափակել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը և ներգրավվածությունը «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների հետ։
Այս թեմայով՝
«Չի համապատասխանում միջազգային չափանիշներին». Սթիվեն Դութին Վրաստանի ընտրությունների մասին
