Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական բաժնի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել է, որ մոտավորապես 11 հազար հյուսիսկորեացի հետևակայիններ Ռուսաստանի արևելքում պատրաստություն են անցնում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Կիրիլ Բուդանովը War Zone-ին տված հարցազրույցում ասել է, որ հյուսիսկորեացի զինվորները պատրաստ կլինեն մինչև նոյեմբերի 1-ը, և սպասվում է, որ 2600 հոգանոց առաջին ջոկատը կմեկնի Կուրսկի մարզ։ Բուդանովի խոսքով՝ հայտնի չէ, թե ուր են ուղարկվելու մնացած մասերը։
«Մենք դեռ ամբողջական պատկեր չունենք»,- ասել է հետախուզության վարչության պետը։ Նրա խոսքով՝ կորեացիները կօգտագործեն ռուսական տեխնիկա և զինամթերք։
Բուդանովի հայտարարությանը նախորդել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը Եվրոպական խորհրդի նիստում. «Պուտինն օգնություն է ստանում Հյուսիսային Կորեայից՝ արկերի, տեխնիկայի և այժմ՝ մարդկանց տեսքով։ Եվ գումարած՝ Իրանը։ Ցավոք սրտի, մենք ազդանշաններ ենք ստանում, որ Չինաստանը դեռ ակտիվորեն օգնում է Ռուսաստանին այս պատերազմը երկարացնելու հարցում։ Մենք ունենք հստակ հետախուզական տվյալներ»։ Ավելի ուշ մամուլի ասուլիսում Զելենսկին ասել է, որ մոտ 10 հազար հյուսիսկորեացի զինվոր պատրաստվում է Ուկրաինայի դեմ կռվել։ «Սա առաջին քայլն է դեպի համաշխարհային պատերազմ»,- հավելել է նա։
Այս թեմայով տեղեկություն է տարածել նաև հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը, որը հիմնվելով երկրի հետախուզության վրա, գրում է, որ Հյուսիսային Կորեան որոշել է մոտ 12 հազար զինվոր ուղարկել՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին աջակցելու համար։ Yonhap-ի փոխանցմամբ՝ Վլադիվոստոկում սկսվել է 1500 զինվորականի տեղակայումը։
Ինչպես գրում է CNN-ը, Հյուսիսային Կորեան ունի 1,2 միլիոն զինվոր, սակայն բանակը չունի իրական մարտական փորձ։ Եթե հաղորդագրությունները հաստատվեն, «սա կլինի Հյուսիսային Կորեայի առաջին խոշոր ներգրավվածությունը արտաքին պատերազմի մեջ»:
Ռուսաստանի կառավարությունը հերքում է Հյուսիսային Կորեայի բոլոր տեսակի մասնակցությունը Ուկրաինայի դեմ պատերազմին։
