«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն բյուջետային ֆինանսավորում ստանալու վերաբերյալ հայտարարում է, որ այն «միանգամից» կդադարի, հենց որ խորհրդարանը բավարարի «Ուժեղ Վրաստանի» անդամների՝ պատգամավորական մանդատները վայր դնելու մասին դիմումները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
«Մեր կողմից ընտրված պատգամավորների աշխատավարձերը վերացվել են։ Ինչ վերաբերում է կուսակցության ֆինանսավորմանը, ապա դա բյուջետային գումար է, և այն անմիջապես կդադարեցվի, հենց որ բավարարվեն մանդատների չեղարկման մասին մեր դիմումները։ Մինչ այդ այս գումարը կօգտագործենք բողոքի ակցիայի ժամանակ տուժածներին և մյուսներին աջակցելու համար, ինչը մենք արդեն անում ենք։ Բյուջեի գումարները ոչ մի կապ չունեն խորհրդարանի լեգիտիմության հետ»,- գրել է Մամուկա Խազարաձեն Facebook-ում։
Ըստ Խազարաձեի, «որոշ ընդդիմադիրների կողմից կուսակցությունների ֆինանսավորման մասին «Երազանքի» նարատիվը կրկնելը ոչ այլ ինչ է, քան վերջինիս մեսիջբոքսին և սցենարին մասնակցելը։
«Երբ նախատում ես մեկ այլ ընդդիմադիր կուսակցության, պետք է բարձրաձայն ասես, թե որտեղից ես ֆինանսավորվում։ Ես չէի ուզում այս վիճաբանությունը, բայց երբ խոսում եք «Երազանքի» մեսիջբոքսով, թող բոլորը բացահայտ իմանան, թե ով ով է և ում խաղն է խաղում, կամ ում է ձեռնտու կոծկել ամերիկյան շտուրմը «Երազանքի» վրա և դեկտեմբերի 29-ից առաջ մոլորեցնել ընտրողներին», - գրել է Խազարաձեն։
ԿԸՀ-ի տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր կուսակցություններից միայն մեկը՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան» է հրաժարվել պետական ֆինանսավորում ստանալ, որը գերազանցում է տարեկան մեկ միլիոն լարին։
«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Գվարամիան քննադատել է ընդդիմադիր այլ միավորումներին ֆինանսավորում ստանալու համար և սոցցանցում գրել.
«Ժողովուրդը պետք է գործադուլ անի՝ գործի չգնա, բիզնեսը գործադուլ անի՝ հարկեր չվճարի, գործարանները փակվեն ու ապրանք չարտադրեն, այսպես էին ասում, մյուսներին նախատեցին, վերջում իրենք էլ չհրաժարվեցին շինծու թվերի վրա հիմնված ֆինանսավորումից»։
Ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գնահատմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների ֆինանսավորում ստանալը նշանակում է ընտրությունների արդյունքների ճանաչում։