Բրիտանական «Իզիջետ» (EasyJet) բյուջետային ավիաընկերությունը 2025 թվականից կմտնի Վրաստանի ավիաշուկա։ Ժնևից Թբիլիսի առաջին չվերթը կիրականացվի մարտի 31-ին։ Ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ չվերթ կիրականացնի Թբիլիսի-Ժնև ուղղությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Ապրիլի 1-ից ուղիղ չվերթները դեպի Լոնդոնի Լուտոն և Միլանի Մալպենսա օդանավակայաններ կսկսվեն շաբաթական երկու հաճախականությամբ։ Ավիատոմսերն արդեն հնարավոր է գնել ավիաընկերության կայքում՝ www.easyjet.com:
Վրաստանի օդանավակայանների միության գլխավոր տնօրեն Իրակլի Քարքաշաձեն ասել է, որ թռիչքները բավականին մատչելի կլինեն ճանապարհորդների համար։
«Հուսով ենք, որ Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից և Իտալիայից ուղևորահոսքը և միջազգային այցելուների թիվը ապագայում զգալիորեն կավելանա»,- նշել է Քարքաշաձեն։
Բացի այդ, 2025 թվականի մարտի 30-ից, շաբաթական չորս անգամ, ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացվեն Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղղությամբ՝ Միացյալ Թագավորության ֆլագման՝ British Airways-ի կողմից։
