Ցագերիի քաղաքապետ Գիորգի Նեմսաձեն հրաժարական է տվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Գիորգի Նեմսաձեն, ով մեկ տարի առաջ ընտրվել էր Ցագերիի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ 4 տարի ժամկետով, հրաժարական է տվել։ Նեմսաձեն ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հայտարարության մեջ գրել է, որ որոշումը կայացրել է անձնական նկատառումներով, և այս քայլը ոչ մի կերպ կապված չէ քաղաքական հայացքների փոփոխության կամ թիմի հետ դիրքորոշումների անհամատեղելիության հետ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Հավատում եմ, որ «Վրացական երազանքը» միակ գործին ուղղված քաղաքական ուժն է Վրաստանում, հետևաբար, ես կմնամ թիմի շարքային անդամ և կշարունակեմ ծառայել մեր մունիցիպալիտետին և երկրին այլ պաշտոնից։

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ցագերցիներին վստահության համար, ովքեր ինձ ընտրեցին քաղաքապետ, և մեր թիմին, որն ինձ տվեց դրա հնարավորությունը։ Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ցագերիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի թիմի յուրաքանչյուր անդամին և հաջողություն մաղթել նրանց հետագա գործունեության մեջ»,- ասում է Նեմսաձեն։

«Լելո» կուսակցությունից Ցագերիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամ Գոգիտա Ախվլեդիանիի խոսքով՝ Գիորգի Նեմսաձեն մեկ ամիս է, ինչ չի հայտնվել Ցագերիում։

«Օրինակ, երբ խաղողագործները բողոքում էին, նա նահանգապետին խնդրեց, գուցե, կիլոգրամ խաղողի համար 50 թեթրի ավելացնեն, բայց հաշվի չեն առել։ Առանց շրջանի մեծամասնական պատգամավոր Գոչա Էնուքիձեի նա չէր կարող անգամ հավաքարար նշանակել քաղաքապետարանում։ Մեկ ամիս առաջ մենք արդեն գիտեինք, որ նա պատրաստվում է հեռանալ»,- «Վրաստանի լուրերին» ասել է Գոգիտա Ախվլեդիանին։

Ցագերիի քաղաքապետի արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն 2023 թվականի ապրիլին: Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ եթե քաղաքապետի լիազորությունները դադարեցվում են հունվարի 15-ից մինչև հունիսի 15-ը, ապա արտահերթ ընտրություններն անցկացվում են նույն տարվա հոկտեմբերին, իսկ եթե քաղաքապետի լիազորությունները դադարեցվում են հունիսի 15-ից մինչև հունվարի 15-ը՝ առաջիկա ապրիլին։

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Գիորգի Նեմսաձեին անցած տարի, Ցագերիի քաղաքապետի ընտրություններում հաղթելու համար՝ անհրաժեշտ եղավ երկրորդ փուլ։ 2021 թվականի հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրությունների առաջին փուլում «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության թեկնածու Բեսարիոն Բենդելիանին հավաքել էր ձայների 35, 025%-ը, քաղաքապետի թեկնածու Գիորգի Նեմսաձեն՝ 49, 345%-ը։ Երրորդ տեղը զբաղեցրել է «Ազգային շարժման» թեկնածու Մադոննա Բենդելիանին՝ 15,63 %-ով։ Ընտրությունների երկրորդ փուլում Նեմսաձեն ստացել է ձայների 62,873 տոկոսը (4 022 ձայն), Բեսարիոն Բենդելիանին՝ 37,127 տոկոսը (2 375 ձայն)։

Ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Ցագերիում գիշերը իր տան դիմաց կայանած Բեսարիոն բենդելիանիի մեքենայի ուղղությամբ բազմաթիվ կրակոցներ էին արձակել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն մինչ այժմ ձերբակալվածներ չկան, գործը մնում է չբացահայտված։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):