Ծալենջիխայի քաղաքապետարանը, վտանգից խուսափելու համար, նախազգուշացրել է Ջվարի քաղաքի Մագանա գետի մոտակայքում ապրող ընտանիքներին և կոչ արել՝ այս գիշեր հեռու մնալ բնակելի տներից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 6 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
Ջվարիի բնակիչները նկատել են, որ գետում ջրի հոսքը նվազել է։ Տեղացիները ենթադրել են, որ հովտում ջուրը կարող է կուտակված լինել։
Կառավարության ներկայացուցիչները օդային տեսախցիկով զննել են հովտի մի մասը, սակայն, ըստ Ծալենջիխայի քաղաքապետ Գիորգի Խարչիլավայի, գիշերվա պատճառով Խոկոյի կիրճի վերին հատվածը հնարավոր չի եղել զննել։ Նրա խոսքով, այսօրվանից մասնագետներ կներգրավվեն տարածքի ուսումնասիրության գործում։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 10-ի առավոտ Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում կրկին սպասվում են առատ տեղումներ, կայծակ և կարկուտ։ Արևմուտքի ուղղությամբ կփչի ուժեղ քամի, ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ։
Սեպտեմբերի 9-ից սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում, իսկ բարձր լեռնային շրջաններում հնարավոր են ձյան տեսքով տեղումներ։
Վրաստանում սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի զգալի աճ, փոքր գետերի վարարումներ, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբ և ակտիվացում։
Սեպտեմբերի 8-ին հորդառատ անձրևի հետևանքով Գուրիայում սողանքներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ տարեց կին և 2 երեխա։ Ավերվել են մի քանի տներ, վնասվել են ենթակառուցվածքներ։ Մինչ այժմ Գուրիայի մի քանի գյուղեր կտրված են արտաքին աշխարհից։
