«Վստահությամբ կարող եմ ասել՝ վերջին տարիներին մեր ցամաքային սահմանների փակ լինելը մեզ փրկել է շատ մեծ աղետներից։ Այսօր էլ, երբ սահմանները փակ են մնում, վտանգավոր գործողություններ են իրականացվում, և դրանք կանխվում են»,- նորընտիր խորհրդարանի առաջին նիստում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալևն ասել է, որ հանրապետությունը կանգնած է միայն արտաքին սպառնալիքների առաջ, իսկ ներքին ռիսկեր չկան։
«Ադրբեջանը երկար տարիներ ապահովում է անվտանգություն, խաղաղություն, կայունություն, ինչը կարող է օրինակ լինել ողջ աշխարհի համար։ Բոլորը գիտեն, որ ոչ մի պետություն չի կարող զարգանալ առանց կայունության։ Այսօր բոլորը հստակ տեսնում են խախտված կայունություն ունեցող երկրների վիճակը և նրանց ճակատագիրը։ Կայունությունը անվտանգության, զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման հիմնական պայմանն է»,- ասել է Իլհամ Ալիևը։
Կորոնավիրուսի տարածումը կանխելու պատրվակով Ադրբեջանի տարածքում 2020 թվականի մարտից հաստատված և մի քանի անգամ երկարաձգված հատուկ կարանտինային ռեժիմը կավարտվի 2024 թվականի հոկտեմբերի 1-ին։ Չի բացառվում, որ կառավարությունը ևս երեք ամսով երկարաձգի նշված ռեժիմը։
Ադրբեջանը ցամաքային սահման ունի Վրաստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրանի հետ։ Ավելի քան չորս տարի այս երկրներից Ադրբեջան հնարավոր է մուտք գործել միայն օդային տրանսպորտով։
