«Երբ «Վրացական երազանքի» սակրեբուլոյի անդամը մասնակցում է դրան, անհնար է պատկերացնել, որ նա կապված չէ այն մարդկանց հետ, ովքեր նման կադրերի կարիք ունեն»,- իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում քվեաթերթիկների լցոնումներն անվանել է «բեմադրված տեսարան», «սադրանք» և կատարվածը կապել «Միացյալ ազգային շարժման» հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 Լաշա Գոգնիաշվիլին նշանակվել է Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն
- 6 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
«Օրեր առաջ ես ճեպազրույց էի անցկացրել սպասվող սադրանքների մասին։ Այն կետերից մեկը, որ ես այն ժամանակ հանրությանը նախօրոք ասացի, այն էր, որ «Ազգային շարժումից» լուրեր են պտտվում, թե կաշառք են տալու մարդկանց, որպեսզի հրապարակեն այդ կադրերը:
Սխեման այնպիսին էր, որ պետք է կաշառեին, գտնեին «Վրացական երազանքի» շարքերում մեկին, որին կվճարեին, ով հետո ուրիշին կհամոզեր, կամ ինքը կաներ՝ քվեաթերթիկները լցներ կամ տեղադրեր քվեատուփը, այնուհետև «Ազգային շարժումից» դա ինչ-որ մեկը կնկարեր»,- ասել է Մդինարաձեն «Վրացական երազանքի» գրասենյակում կայացած ճեպազրույցում։
Մդինարաձեի խոսքով, այս հարցով հետաքննություն է տարվում, և եթե շրջանառվող կադրերը համապատասխանում են իրականությանը, ապա ցանկացած անձ, ով մասնակցել է այս «սխեմային», «խիստ կպատժվի»։
«Իմ ձայնի» դիտորդը տեսանկարահանել է Մառնեուլիի 69-րդ ընտրական տեղամասում ապօրինի գործողությունը, որից հետո, ըստ դիտորդական առաքելության, դիտորդը ենթարկվել է ֆիզիկական բռնության և հեռացվել տեղամասից։ Տղամարդկանցից մեկը, ով, ըստ շրջանառվող տեսանյութի, քվեաթերթիկները լցնում է քվեատուփի մեջ, սակրեբուլոյի փոխնախագահ, «Վրացական երազանքի» անդամ Ռովշան Իսկանդարովն է։ Նա 69-րդ տեղամասում էր՝ որպես կուսակցության ներկայացուցիչ։
Թիվ 69 ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցվել է քվեաթերթիկների ապօրինի լցոնումների պատճառով։ Այս ընտրատեղամասի արդյունքները անվավեր կճանաչվեն։ Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 1643 հոդվածով, որը վերաբերում է ընտրակեղծիքներին։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
