«Մենք չենք պատրաստվում ոչ մեկին ոչ մի տեղ վերադարձնել։ Մենք նույնիսկ չենք նախատեսում դա քննարկել։ Մեր սահմանի մոտ նման ակցիաները չեն ծառայում խաղաղության ամրապնդմանը և մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությանը»,- ասել է օկուպացված Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան՝ սեպտեմբերի 26-ին Էնգուրիի կամրջի մոտ տեղի ունեցած հանրահավաքի մասին, որի պահանջներից մեկը տեղահանվածների վերադարձն էր Աբխազիա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Էնգուրի կամրջի մոտ գտնվող Ռուխ գյուղում տեղի ունեցած հանրահավաքում ցուցադրվել է ֆիլմ, որը ցույց է տալիս Աբխազիայում Ռուսաստանի կողմից մարդկության դեմ գործած հանցագործությունները։ Ակցիայի կազմակերպիչներն էին «Եվրոպական Վրաստանը», «Տաբուլան», «Աբխազների ժողովը», «Ընտրողների կրթության հասարակությունը» և «Ազատության ինստիտուտը»։
Ռուսական «Ռասիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արձինբան ասել է, որ վրացի քաղաքացիական ակտիվիստների այս խումբը վերահսկվում է ԱՄՆ դեսպանատան և USAID-ի կողմից։
Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված արտաքին գործերի նախարարը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիրը։
«Քանի դեռ Վրաստանի հետ ուժի չկիրառման մասին համաձայնագիր չի ստորագրվել, մենք կարծում ենք, որ Վրաստանի հետ պատերազմի հավանականությունը մեծ է։ Համոզված ենք, որ Վրաստանը հերթական անգամ չի ստորագրի ուժի չկիրառման համաձայնագիրը։ Սա աբխազական կողմի համար հաստատում է, որ Վրաստանը պատրաստվում է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Վրաստանն աշխատում իր ռազմական ներուժը մեծացնելու ուղղությամբ, աշխատում է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ, վարժանքներ է անցկացնում, զինտեխնիկա է գնում։ Կարծում եմ, որ մի երկիր, որը պատրաստվում է խաղաղության, այդպես չէր վարվի։
Ժնևում քննարկումների ևս մեկ փուլ է նախատեսված է հոկտեմբերի սկզբին, հավանաբար 5-6-ը։ Սա հիանալի հնարավորություն է Վրաստանի հետ ուժի չկիրառման պայմանագիր կնքելու համար։ Եթե Վրաստանը հակված է խաղաղության, ապա կստորագրի այս համաձայնագիրը, եթե ոչ՝ նշանակում է, որ չի ստորագրի այս համաձայնագիրը։ Ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք պատրաստ ենք ստորագրել այս համաձայնագիրը»,- ասել է Արձինբան։
Աբխազիայից ավելի քան 270 հազար տեղահանվածներ այսօր ապրում են Վրաստանի կառավարության կողմից վերահսկվող տարածքում։ Աբխազիայից տեղահանվածների վերադարձի հարցը Ժնևի բանակցությունների օրակարգի մի մասն է։
2022 թվականի հունիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը հաստատում է Աբխազիայի և Ցխինվալի օկուպացված շրջաններից ներքին տեղահանվածների և տեղահանվածների վերադարձի իրավունքը։
Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված շրջաններում բռնի ուժով առաջացրած ժողովրդագրական փոփոխությունները, հաստատում է, որ տեղահանվածները, անկախ իրենց էթնիկ պատկանելությունից, իրավունք ունեն արժանապատվորեն և ապահով տուն վերադառնալ։ Փաստաթղթում նշվում է նաև տեղահանվածների սեփականության իրավունքը պաշտպանելու և հարգելու անհրաժեշտությունը։
Սեպտեմբերի 27-ին լրացավ Սոխումիի անկման 29-րդ տարելիցը։ Աբխազիայում պատերազմը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին և տևել 13 ամիս ու 13 օր։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 10 000 մարդ, իսկ 350 000-ը՝ տեղահանվել: