Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան ասել է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, կրկնապատկվել է չեխական ապրանքների արտահանումը Վրաստան։ Նա վստահ է, որ արտահանվող ապրանքի գոնե մի մասը գնում է դեպի հյուսիս՝ Ռուսաստան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Նոյեմբերի 30-ին «Ազատ Ռուսաստան» հասարակական կազմակերպության և Լիտվայի դեսպանատան կազմակերպած քննարկման շրջանակում ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիգի Ուգուլավան հարցրել է, թե Վրաստանի համար ինչ հետևանքներ կարող է բերել Վրաստանի կառավարության և «Վրացական երազանքի» դիրքորոշումը՝ Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո, որն Ուգուլավան որակել է որպես «գործընկերների դավաճանություն»։
ԵՄ խորհրդի նախագահող երկրի՝ Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան ասել է, որ դա հեշտ հարց չէ։
«Այստեղ՝ Վրաստանում, իմ դիրքորոշումից ելնելով, գործնականում անհնար է պատասխանել, թե արդյոք հետևանքներ կլինեն։ Ակնհայտ է, որ ներկա իրավիճակի և պատժամիջոցների կամ Ռուսաստանի նկատմամբ կառավարության վերաբերմունքի կամ դիրքորոշման մասին զեկուցում են ոչ միայն նախագահող երկրի, այլ նաև ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպանատները։ Երբեմն նույնիսկ մեզ համար հեշտ չէ հասկանալ՝ ինչ-որ կերպ ներգրավված ենք, թե ոչ։
Օրինակ՝ այս տարվա սկզբից չեխական արտադրանքի արտահանումը Վրաստան նախորդ տարվա համեմատ աճել է 80%-ով՝ գրեթե կրկնապատկվելով։ Անցյալ տարի, չնայած համաճարակի բացասական ազդեցությանը, մեր արտահանումը Վրաստան արդեն ռեկորդային էր։ Այսպիսով, մենք վստահ ենք, որ այդ աճի գոնե մի մասը կհասնի Ռուսաստան, բայց մենք դեռ չենք կարողացել պարզել, թե արդյոք այդ ապրանքներն իրականում գնացել են դեպի հյուսիս:
Դա անհնար է: Եթե դրանք լինեին արտադրության միջոցները, ապա տնտեսությունը չի զարգանում այնպես, որ չեխական արտահանման նման աճ գրանցվեր: Նույնը սպառողական ապրանքների դեպքում է: Սպառողների սերը չեխական ապրանքների նկատմամբ չի աճում։ Այնպես որ, դա ինչ-որ տեղ պետք է գնա, և մենք ուզում ենք իմանալ, թե որտեղ, բայց մինչ այժմ մենք չենք գտել միջոց, թե ինչպես դա կարող է արտացոլվել վիճակագրության մեջ»,- ասել է Չեխիայի դեսպանը։
Պետր Միկիսկայի խոսքով՝ Վրաստանի կառավարության դիրքորոշումը կլինի այն չափանիշներից մեկը, որով Եվրամիությունը կգնահատի, թե արդյոք Վրաստանը պատրաստ է ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ։ Ինչպես ասում է դեսպանը, գնահատումը չի արվի միայն 2022 թվականի հունիսին՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված 12 առաջարկությունների կատարման համաձայն։
«Դուք, օրինակ, վաղուց արդեն մեր չափանիշների մեջ ներառել եք արտաքին անվտանգության ընդհանուր հայտարարությունների համապատասխանությունը։ Եթե ուշադիր նայեք, ապա ավելի քիչ ցուցանիշ կա, քան Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում, և երբեմն դժվար է հասկանալ, թե ինչու Վրաստանը չի միանում ԵՄ հայտարարություններին որոշ բռնապետական ռեժիմների վերաբերյալ։ Այո, միշտ կա պատասխան, որ դա կարող է հանգեցնել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչմանը, բայց այդ դեպքում Վրաստանը կարող է հրաժարվել գրեթե ցանկացած արտաքին քաղաքականություն ձևավորելու հնարավորությունից, եթե միշտ լինի օկուպացված տարածքների ճանաչման վախը։
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին չմիանալուն, մենք հասկանում ենք, որ դա դժվար է իշխանության համար, և ես անձամբ կարծում եմ, որ իշխանությունը չի ցանկանում երկիրը և բնակչությանը կանգնեցնել հնարավոր հարձակման առաջ։ Ես հավատում եմ, բայց դա կարող է անել ոչ միայն իշխանությունը, այլև բնակչությունը։
Սուպերմարկետների դարակներում բազմաթիվ ռուսական ապրանքներ կան։ Դա պետք է լինի ժողովրդի ընտրությունը՝ ես ատում եմ այս ագրեսիան, չեմ ուզում աջակցել ռուսական բանակին։ Անուղղակիորեն դա նշանակում է աջակցություն։ Եթե դուք աջակցում եք ռուսական տնտեսությանը և արտահանող ընկերություններին, նրանք Ռուսաստանում հարկեր են վճարում, այդպիսով ֆինանսավորում են զինվորականներին։ Թերևս դա պետք է լինի նաև ներքին քննարկման առանցքը, ոչ թե պարզապես հարձակվել կառավարության վրա, որ դուք պետք է միանաք պատժամիջոցներին: Մարդիկ պետք է աջակցեն Ուկրաինային՝ չգնելով ռուսական արտադրանք: Գիտեմ, որ կան փորձեր, բայց, այնուամենայնիվ, ապրանքների քանակի ու բազմազանության նվազում չեմ տեսնում, հակառակը՝ գնալով ավելանում են»,- ասել է դեսպանը։
Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբերին Չեխիայից ներմուծված ապրանքների արժեքը կազմել է 125 մլն 849 հազար դոլար։ Սա այն դեպքում, երբ 2021 թվականի տասներկու ամիսների ցուցանիշը կազմել է 99 միլիոն 805 հազար դոլար։