Չեխիայի դեսպանի հանդեպ դիվանագիտական ​​արձագանք կունենանք. Կոբախիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Եթե այս հայտարարությունն արվել է, իսկապես անհավատալի է»,- այսպես է պատասխանել «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն լրագրողի հարցին, որը վերաբերում էր Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի արած հայտարարությանը։ Դեսպանը վստահ է, որ Չեխիայից Վրաստան ներկրվող ապրանքների մի մասն արտահանվում է Ռուսաստան, որի դեմ Եվրոպական միությունը պատժամիջոցներ է սահմանել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում այս հայտարարությունը։ Նման հայտարարություններ մենք լսել ենք Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից, և հետո իրենք ստիպված են եղել հերքել դա, և բացարձակապես բոլորը հերքել են նման բաները։ Ուստի, եթե նման հայտարարություն է եղել, պետք է արձագանքել, քանի որ մենք ժամանակին արձագանքել ենք ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությանը, և նրանք ստիպված են եղել հերքել դրանք։ Այս դեպքում էլ, եթե այս հայտարարությունն արվել է, մենք կունենանք արձագանք, իհարկե դիվանագիտական, ավելին ինչ պետք է անենք՝ դիվանագիտական ​​արձագանք դեսպանի հանդեպ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նոյեմբերի 30-ին, «Ազատ Ռուսաստան» ՀԿ-ի և Լիտվայի դեսպանատան կազմակերպած քննարկման ժամանակ Վրաստանում Չեխիայի դեսպանն ասել է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, չեխական արտադրանքի արտահանումը Վրաստան կրկնապատկվել է. «Համոզված եմ, որ այս աճի գոնե մի մասը բաժին է ընկնում Ռուսաստանին, բայց մենք այդպես էլ չպարզեցինք՝ այդ ապրանքներն իսկապես գնացել են հյուսիս, թե ոչ։ Դա անհնար է: Եթե ​​դրանք լինեին արտադրության միջոցները, ապա տնտեսությունը չի զարգանում այնպես, որ չեխական արտահանման նման աճ գրանցի։ Նույնը սպառողական ապրանքների դեպքում է: Սպառողների սերը չեխական ապրանքների նկատմամբ չի աճում։ Այնպես որ, դա ինչ-որ տեղ պետք է գնա, և մենք ուզում ենք իմանալ, թե որտեղ, բայց մինչ այժմ մենք չենք գտել միջոց, թե ինչպես դա կարող է արտացոլվել վիճակագրության մեջ», - ասել է Պետր Միկիսկան:

Փետրվարի 25-ին, Ուկրաինա ռուսական բանակի ներխուժման և պատերազմի մեկնարկի հաջորդ օրը, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա հակասում է երկրի ազգային շահերին։ Վրաստանի կառավարությունը նաև հրաժարվել է խստացնել Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստան» (TI) ոչ կառավարական կազմակերպության հետազոտության համաձայն՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, նախորդ տարիների համեմատ, Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից աճել է։ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանը Ռուսաստանից ստացել է մոտ 2,2 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ՝ դրամական փոխանցումների, զբոսաշրջության և ապրանքների արտահանման միջոցով։ Նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներմուծումն աճել է 73%-ով և կազմել 1,2 մլրդ ԱՄՆ դոլար։ Ռուսաստանից ներմուծման տեսակարար կշիռը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 13,1%, որն ամենաբարձրն է վերջին 16 տարիների ընթացքում։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, Վրաստանում գրանցվել է ավելի քան 9 000 ռուսական ընկերություն։

TI-ն նշում է, որ ռուսական ապրանքների ներմուծման զգալի աճը, դրամական փոխանցումներն ու Ռուսաստանի քաղաքացիների կողմից Վրաստանում ընկերությունների գրանցումը, մեծացնում են վտանգը, որ Վրաստանը կօգտագործվի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):