«Ծկալտուբոյին նոր կյանք» նախագծի շրջանակներում հայտարարված աճուրդի արդյունքում «Թբիլիսի» և «Մեդեա» առողջարանները վաճառվել են 8 982 300 լարիով։ «Թբիլիսի» առողջարանը ձեռք է բերել «Ակա» ՍՊԸ-ն, իսկ «Մեդեա» առողջարանը՝ «Ասի Գրուպ Հոթելս Ջորջիա» ՍՊԸ-ն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Ակա» ՍՊԸ-ն գրանցվել է 2016 թվականին: Ընկերության բաժնետոմսերի 96,9%-ի սեփականատերը Ջամաթա Չարկվիանին է, իսկ 3,1%-ը պատկանում է Լավրենտի Ջինճարաձեին։ Ինչ վերաբերում է «Ասի Գրուպ Հոթելս Ջորջիա» ՍՊԸ-ին, ապա ընկերությունը գրանցվել է 2021 թվականի դեկտեմբերին և նրա միակ սեփականատերը Եգիպտոսի քաղաքացի Խալեդ Մոհամեդ Աբդելմոնեբ Կանդիլն է։
Մնացած 12 առողջարանների վաճառքի աճուրդի ժամկետը երկարաձգվել է: Էկոնոմիկայի նախարարության տեղեկության համաձայն՝ նշված որոշումը կայացվել է բիզնես ոլորտի բարձր հետաքրքրության և խնդրանքի պատճառով։
Պետությունը հուլիսին վաճառքի է հանել 14 օբյեկտ՝ 5 պրեմիում դասի, 5 միջին դասի հյուրանոց և 4 տարբեր տեսակի կացարաններ։ Օբյեկտների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 50 մլն լարի։
Կառավարության տվյալներով՝ պետությունը պարտավորվում է տասնյակ միլիոնավոր լարի ներդնել՝ Ծղալտուբոն միջազգային առողջարանային հանգստավայր դարձնելու համար։ «Ծկալտուբոյի վերականգնման և զարգացման լայնածավալ ծրագրի իրականացումը կստեղծի ավելի քան 3 200 նոր աշխատատեղ, մահճակալային ֆոնդ՝ ավելի քան 6000 տեղով, կներգրավի 500 մլն լարիի ներդրում և զգալիորեն կավելացնի այցելուների թիվը», հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։
«Ծղալտուբո հանգստավայրի զարգացման մասին խոստում էր տալիս դեռևս նախագահ Սաակաշվիլին, հետո Իվանիշվիլին, Ղարիբաշվիլին, Գախարիան, հետո նորից Ղարիբաշվիլին։ Գործող վարչապետն առաջին անգամ 2015-ին հայտարարեց, որ Ծղալտուբոն առաջ է անցնելու գերմանական և չեխական հայտնի առողջարանային քաղաքների՝ Բադեն-Բադենից և Կառլովի Վարից»:
Իվանիշվիլին նույնպես իր խոստումներում ասաել է, որ Ծղալտուբոն կդառնա տարածաշրջանի առողջապահական և զբոսաշրջության մայրաքաղաքը, աշխատանքի կտեղավորվի 20 հազար մարդ, ինչը կբերի ամբողջ Իմերեթի շրջանի տնտեսական վերելքին։
2015 թվականին Գործընկերության հիմնադրամը, որը պետական ներդրումային հիմնադրամ է, ավստրիական «Khol and Partners» խորհրդատվական ընկերության հետ համատեղ մշակել է Ծղալտուբոյի՝ որպես բժշկական և առողջարանային սպա հանգստավայրի զարգացման երկարաժամկետ ծրագիր։ Ծրագրի համաձայն՝ 2015-2021 թվականներին պետք է ներդրողներ փնտրվեին և սկսվեր իրականացման առաջին փուլը։
2019 թվականի հոկտեմբերի 29-ին հրապարակված հայտարարության մեջ նախկին վարչապետ և «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ որոշում է կայացրել անձամբ ղեկավարել Ծղալտուբոյի վերակենդանացման ծրագիրը, գնել բոլոր 22 հյուրանոցները, 9 բաղնիքները և ամբողջությամբ վերականգնել դրանք։ Պաշտոնապես Բիձինա Իվանիշվիլին դեռ ոչ մի առողջարան չի գնել, իսկ Ծղալտուբոյի վերականգնումը դեռ չի սկսվել։
Հանգստավայրի զարգացումը Ծղալտուբոյում սկսվել է 1926 թվականին։ 1931 թվականին Ծղալտուբոն հռչակվել է առողջարանային և բալնեոթերապիայի կենտրոն։ Ծղալտուբոյի հանքային ջրերը բուժում են սրտի և արյան շրջանառության օրգանների, նյարդային համակարգի, նյութափոխանակության, երիկամների, գինեկոլոգիական և մաշկային հիվանդություններ: 1953 թվականին Ծղալտուբոն ստացել է միութենական նշանակության քաղաքի և հանգստավայրի կարգավիճակ։ Տարբեր ժամանակներում կառուցվել է 22 առողջարան։ Մինչ Խորհրդային Միության փլուզումը Ծղալտուբոն խորհրդային վերնախավի համար ամենահայտնի հանգստի վայրն էր՝ 5800 մահճակալով: Մոսկվայից դեպի Ծղալտուբո ուղիղ գնացք էր գնում։ Աբխազիայի պատերազմից հետո տեղահանված 560 ընտանիք վերաբնակեցվել է Ծղալտուբոյի առողջարաններում։
Մինչև 2022 թվականը օտարվել է 7 առողջարան՝ «Մեշախտե», «Իվերիա», «Մետալուրգ», «Ցիսկարի», Զինվորական առողջարան, «Ռիոն» առողջարան, նախկին առողջարան՝ «Վրաստան», «Ռկինիգզե» առողջարանը կառավարվում է պետական ընկերության կողմից։ Ներդրողները չեն կատարում իրենց պարտավորությունները գնված առողջարաններում:
Ծղալտուբո հանգստավայրում 8 շենք ստացել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։