«2012 թվականից մինչ օրս, ավելի քիչ մարդ է լքում այսօր Վրաստանը, քան այն ժամանակ։ Իրականում, երբ էին մարդիկ փախչում և երբ են վերադառնում են՝ շատ լավ երևում է Սաքստատի տվյալներից։ Հետևաբար, բացարձակ սուտ է, որ Վրաստանը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, երբ մարդիկ փախչում են, լքում երկիրը, դատարկվում է, իսկ օտարերկրացիները գրավում են Վրաստանը։ Սա կեղծ նարատիվ է, որը ընդդիմությունը փորձում է հանրահռչակել»,- հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Հոկտեմբերի 6-ին խորհրդարանում ելույթի ժամանակ պատգամավորներ Անա Նացվիլիշվիլին և Սալոմե Սամադաշվիլին նախարարին հարցրել են, թե երբ պետք է Վրաստանի քաղաքացիները զգան երկնիշ տնտեսական աճը, որի մասին նա խոսում էր։
«Ձեր կառավարման միակ արդյունքն այն է, որ մարդիկ փախչում են այս երկրից։ Մեկ տարում 100 000 մարդ է գնացել, և ես զարմանում եմ, թե քանիսը պետք է գնա՝ 300 000, կես միլիոն, մեկ միլիոն, թե որքա՞ն է ձեզ համար բավական քանակը, որպեսզի մենք մնանք երկրում առանց աշխատունակ քաղաքացիների»,- դիմել է Սալոմե Սամադաշվիլին էկոնոմիկայի նախարարին:
«Թվերը կարող են աճել, և դա լավ է։ Ես իսկապես չեմ ուզում կասկածել ձեր ներկայացրած փաստերին, բայց
Ե՞րբ պետք է Վրաստանի քաղաքացիները զգան այս երկնիշ տնտեսական աճը։ Վրաստանի քաղաքացիները դա չեն զգում։ Եթե այսքան լավ իրավիճակ լիներ երկրում, ինչպես դուք եք ասում, Վրաստանից փախածների թիվը պատմական առավելագույնը չէր լինի։ Չեն գնում, ընտանիքով փախչում են։
Խոսեք քաղաքացիների հետ և ասեք, թե ինչ է սպասվում վաղը և ինչու չպետք է այսօր վազեն ու ճամպրուկները հավաքեն։ Սա ասեք քաղաքացիներին»,- ասել է Անա Նացվլիշվիլին։
Նախարարն ասել է, որ տնտեսական քաղաքականության մասին թվերով ու վիճակագրությամբ խոսելը նյարդայնացնում է ընդդիմությանը, քանի որ այդ տվյալները նրանց համար անհարմար վիճակ են ստեղծում։
«Տնտեսական առաջընթացի ու հետընթացի օբյեկտիվ չափանիշը միայն թվերն ու վիճակագրությունն են։ Ես հիմա չեմ կարդա թվերը, բայց կասեմ, որ երկիրը լքողների թիվը պատմական առավելագույնին չի հասել: Ընդհակառակը, կան 2004-2012 թվականների Սաքստատի տվյալները, մենք հեշտությամբ կարող ենք մուտք գործել կայք և տեսնել, որ Վրաստանով անցնող մարդկանց թիվը շարունակաբար ավելանում է։ Դուրս եկողների և մուտք գործողների հավասարակշռությունը, ցավոք, մինչ օրս բացասական է՝ ի տարբերություն 2020 թվականի, երբ մեր շատ քաղաքացիներ վերադարձան մեր երկիր համաճարակի պատճառով։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա մենք ունենք այս բացասական հաշվեկշիռը, բայց ունենք դրական միտում», - ասել է Լևան Դավիթաշվիլին։
Խորհրդարանում ունեցած ելույթում էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ աղքատության մակարդակը պատմական նվազագույնին է հասել:
Վրաստանի Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ 2004 թվականից մինչև 2012 թվականը Վրաստանը լքել է 833 604 մարդ, երկիր է վերադարձել 612 393 մարդ, արտագաղթողների և ներգաղթյալների թվի տարբերությունն այս ժամանակահատվածում կազմել է 221 211։
2013-2021 թվականներին Վրաստանը լքել է 618 128 մարդ, երկիր է վերադարձել 450 693 մարդ, արտագաղթողների և ներգաղթյալների թվի տարբերությունն այս ժամանակահատվածում կազմում է 167 435։